Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման քրգործից 1 տարի անց. ինչո՞ւ է Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի և իշխանությունը յուրացնելու հոդվածներով մոտ 1 տարի քննվող քրեական գործով Արթուր Վանեցյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս տեղեկությունը հաստատում են միայն մեղադրվող կողմից, իսկ ՀՀ Գլխավոր դատախազությունը և ԱԱԾ-ն չեն մեկնաբանում:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից զատ՝ այս գործով անցնում էին նաև ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը և Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյմեբերի 9-ի հրադադարի հայտարարությունից օրեր անց ԱԱԾ-ն աղմկահարույց ձայնագրություն հրապարակեց, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է նշյալ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Նիկոլ Փաշինյանի սպանության, բռնություն գործադրելու միջոցով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը քրգործի կարճումը տարակուսելի է համարում, քանի որ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները քաղհասարակության ներկայացուցիչներին վստահեցրել են, որ գործն ամուր հիմքերի վրա է:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ գործը կարճվում է իշխող ուժի՝ այս տարվա մարտին խորհրդարանում արված դատապարտող հայտարարությունների ֆոնին: Մարտի 3-ին ԲԴԽ անդամի ընտրության ժամանակ խորհրդարանի նիստում իշխանական պատգամավորները ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրում էին իր ընկեր Արթուր Վանեցյանին աջակցելու համար, ինչի արդյունքում վերջինս չկալանավորվեց:

Ինչպե՞ս է ստացվում, որ մի քանի ամիս անց քաղաքական թիմը հանդուրժում է գործի կարճումը: Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը պարզաբանում չունի, թե ինչու է վարչապետի ենթադրյալ սպանության մեջ կասկածվող անձանց, այդ թվում՝ Արթուր Վանեցյանին առաջադրված մեղադրանքը կարճվել: ՔՊ-ական պատգամավորը միայն ուրախ է, որ ճշմարտությունը բացահայտվել է:

Դանիել Իոաննիսյանը չի բացառում, որ քրգործի կարճումը կարող է քաղաքական պայմանավորվածության արդյունք լինել:

Վանեցյանի պաշտպանական թիմը քրգործի կարճումը պայմանավորում է քաղաքական պատվերով:

2021 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի քննիչի կողմից կայացված որոշմամբ դադարեցվել է Արթուր Վանեցյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով իրականացվող քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, միաժամանակ, վերացվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Կայացված որոշմամբ փաստվել է, որ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստություն կամ իշխանության յուրացման նախապատրաստություն առհասարակ տեղի չի ունեցել։

Քրեական օրենսգրքի նշված հոդվածներով առաջադրված մեղադրանքերն են՝ իշխանության յուրացման նախապատրաստումը, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստումը և ապօրինի զենք-զինամթերք պահելը։ Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը փոխանցեց, որ ԱԱԾ-ում շարունակում է քննվել միայն ապօրինի զենք պահելու դրվագը: Ինքը՝ Արթուր Վանեցյանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ պաշտպանական թիմն արդեն հայտարարություն է տարածել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան