ՌԴ ԱԳ փոխնախարարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման մասին

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է ստեղծվել առաջիկայում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել ՌԴ-ի խորհրդատվական աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողով։

«Ելնում ենք նրանից, որ դա տեղի կունենա շուտով։ Որևէ անհաղթահարելի խոչընդոտ չենք տեսնում բարձրագույն մակարդակով այդ պայմանավորվածության իրագործման ճանապարհին»,- ասել է Ռուդենկոն։

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը մայիսին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման սկզբից հանդես է եկել միջնորդի դերում՝ առաջարկելով իր օգնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի համար։

«Նշեմ, որ միջադեպերը չունեն ուղիղ կապ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ։ Խնդիրը ժառանգվել է խորհրդային ժամանակներից և պայմանավորված է երկու երկրների պետական սահմանի ամբողջ երկայնքով միջազգային իրավական գրանցման բացակայությամբ»,- ասել է Ռուդենկոն։

Հավելենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու հրաժարվում են հեռանալ։

Էմմա Չոբանյան