Էրդողանը ընտրություններում կզիջի իր երկու գլխավոր մրցակիցներին՝ Անկարայի և Ստամբուլի քաղաքապետներին․ նոր սոցհարցում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ստամբուլի և Անկարայի քաղաքապետները, որոնք գլխավոր ընդդիմադիր կուսակցության անդամներ են, ըստ նոր սոցհարցման տվյալների՝ առաջ են անցել  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, գրում է Bianet-ը։

MetroPoll ընկերության նոր հարցման համաձայն՝ եթե ընտրություններում երկու թեկնածու լիներ, ապա Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը կհավաքեր 54․4 տոկոս՝ Էրդողանի 32․2 տոկոսի դեմ, իսկ Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլում Էրդողանին կհաղթեր 48,7 տոկոս ձայնով՝ 36,6 տոկոսի դիմաց։

Ընդդիմությունը դեռևս չի հայտարարել 2023 թվականի ընտրություններում իր թեկնածուի անունը, սակայն շրջանառվում են երկու քաղաքապետների ու Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի անունները։

Ի դեպ, ամբողջ տարվա ընթացքում Իմամօղլուն և Յավաշը հարցումների մեծ մասում առաջ են անցել Էրդողանից։

Խորհրդարանական ընտրությունների դեպքում, ըստ հարցման արդյունքների, Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պահպանում է առաջատարի դիրքը՝ 26,2 տոկոս ձայնով։ Իշխող կուսակցությանը հաջորդում է Ժողովրդակահանրապետականը 21․4 տոկոս, «Լավ» կուսակցությունը ՝10,9 տոկոս ձայնով, որոնք միասին կազմում են «Ազգային դաշինքը»։

«Ազգայնական շարժում» կուսակցությունը, որն իշխող ԱԶԿ-ի դաշինքային գործընկերն է, ստանում է ձայների ընդամենը 4,2 տոկոսը, ինչը նշանակում է, որ ընդդիմադիր դաշինքն այժմ առաջ է իշխող դաշինքից 32,3 տոկոսով՝ 30,4 տոկոսի դիմաց։

Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն էլ, ըստ հարցման տվյալների, հավաքում է 9,1 տոկոս։

Հաշվի առնելով Էրդողանի և նրա կուսակցության վարկանիշի անկումը՝ ընդդիմությունը պարբերաբար կոչ է անում արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն Թուրքիայի նախագահը պնդում է, որ դրանք անցկացվելու են նախատեսված ժամկետում։

Էմմա Չոբանյան