Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանությունից 9 տարի անց Գյումրու կենտրոնում սպանել են նրա մորը

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գյումրու կենտրոնում․ Բագրատունյաց օղակում  գտնվող լեհական խանութում սպանել են սեփականատիրոջը՝ 63-ամյա Անահիտ Իսկանդարյանին։ Նախնական տեղեկություններով, նրան գտել են պարանոցը կտրած վիճակում, հափշտակել են նրա դրամապանակը։

Անահիտ Իսկանդարյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ Կարեն Եսայանի մայրն էր։

Հիշեցնենք, որ Կարեն Եսայանին դաժանաբար սպանել էին 2012 թվականի ապրիլի 12-ին հենց իր նշանադրության օրը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ տեղեկացրեց, որ  այսօր ժամը 13։50-ին շտապօգնությունից ոստիկանություն ահազանգ է տացվել,  որ Գյումրու Բագրատունյաց օղակում «Հովնան» խանութի մոտ  գտել են կնոջ դի։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, անհրաժեշտ գործողություններ են կատարվում հանգամանքները պարզելու համար։

Շիրակի դատախազ Գուրգեն Գիրգորյանն ասաց, որ  հայտնաբերվել է  1958 թվականին ծնված Ա․-ի դին, դեպքի վայրում աշխատում է նախաքննություն իրականացնող մարմինը, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

Արմիկ Մովսիսյան