Կարագ, շաքարավազ, հավ, բենզին՝ ի՞նչ գներ են շուկայում․ ՄՊՀ-ի տվյալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանում կարագի և ձեթի գները նվազել են, իսկ շաքարավազի գինը բարձրացել է: Այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով մայիսի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածի տվյալները:

«Կարագի շուկայում մի փոքր գների նվազում կա, շուկան սկսել է կարգավորվել: Կորոնավիրուսի պատճառով առաջացած լոգիստիկ խնդիրները դեռևս չեն վերացել, սակայն կայունություն է նկատվում: Օրինակ, եթե մայիսի 27-ին 1 կգ «Նոր զելանդական»-ը եղել է 4420 դրամ, ապա ներկայումս 4380 դրամ է»,-ասաց Գևորգյանը:

Հավի մսի շուկայում գները տատանվել են 1320-1450 դրամի շրջանակում: Հիմա գների բարձրացում կա մինչև 1490-1510 դրամ: Ըստ Գևորգյանի՝ հավի մսի շուկայում խնդիրները շարունակում են մնալ: Նույնիսկ քվոտաների կիրառումը չի օգնում: ՀՀ-ն հիմնական ներմուծում անում է Ուկրաինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից: «Ամբողջ աշխարհում մսի ծավալների ներմուծման ծավալների էական կրճատում է եղել: Նույնիսկ մեր ԵԱՏՄ գործընկերները, որոնք ավանդաբար եղել են հավի մեծ պաշարներ ունեցող շուկաներ, հիմա փորձում են քվոտաներ կիրառել, որ վիճակը կարգավորվի»,-ասաց նա՝ հավելելով, որ տեղական թռչնամսի շուկայում ՀՀ-ն ունի լուրջ պոտենցիալ:

Ինչ վերաբերում է շաքարավազին, ապա  դրա բարձր գինը պահպանվում է: «Եթե կգ-ով շաքարավազը մայիսին եղել է 390-391 դրամ, ապա հիմա 400 դրամին մոտ է:ՀՀ-ում այս տարի շաքարավազ չի արտադրվել՝ կապված հումքի ներմուծման խնդիրների հետ: Անցյալ տարի քվոտավորված շաքար ներմուծեցինք ՀՀ, որի արդյունքում մի պահ գինն իջել էր: Սակայն այդ քվոտավորված շաքարն էլ ԵԱՏՄ-ում բաշխվում է, անսահմանափակ չէ»,-ասաց ՄՊՀ նախագահը:

Հիմնական երկիրը, որտեղից Հայաստանը շաքարավազ է ներմուծում ՌԴ-ն է, որը նույնպես շաքարավազի խնդիր ունի:

Ըստ Գևորգյանի՝ ձեթի գինը վերջապես սկսել է մի փոքր իջնել: Ընդ որում, սա այն ապրանքային շուկան է, որտեղ գների բարձրացումն ամենաշատն է:

Եգիպտացորենի շուկայում տեղի էր ունեցել մեծ ճգնաժամ, որի պատճառով ձեթի գները բարձրացել են: Ընդ որում, տարբեր մեխանիզմներով փորձ է արվում գները կարգավորել: «Մայիսից դեկտեմբեր հատվածում ձեթի գնի մոտ 300 դրամ նվազեցում է տեղի ունեցել, բայց այդ նվազեցված գինը, կարծում եմ, շուկայի կարգավորման, կորոնավիրուսի հետևանքների վերացման արդյունքում էլ ավելի կիջնի»,- նշեց ՄՊՀ նախագահը:

Ալյուրի շուկայում բարձրացումը պահպանվում է, մայիսի նկատմամբ կիլոգրամով ալյուրի գինը մոտ 20 դրամով բարձրացել է:

Անդրադառնալով բենզինի գնի բարձրացմանը՝ Գևորգյանը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի, լոքդաունի ընթացքում աշխարհում առաջացել էր բենզինի չսպառված էական ծավալ, ենթակառուցվածքների բացումից հետո արտադրող ընկերությունները միանգամից բարձրացրել են գները:

«Ես արդեն մեկ տարի առաջ ասել էի, որ բենզինի գները բարձրանալու են: Ես գուշակությամբ չեմ զբաղվում, գոյություն ունի բորսաների վերլուծություն: Կորոնավիրուսի ժամանակ կար բենզինի էական չսպառման ծավալ, դրա համար գները կտրուկ անկում էին ապրել, այնուհետև ենթակառուցվածքների բացման արդյունքում առաջացավ մեծ պահանջարկ: Եվ բենզին արտադրող այն  ընկերությունները, որոնք կրել էին տևական կորուստներ, գները միանգամից բարձրացրին»,-ասաց Գևորգյանը:

ԵԱՏՄ-ում կարծում են, որ նավթի և բենզինի գների պահպանում տեղի կունենա, իսկ եվրոպական գործընկերներն ակնկալում են նվազեցում: Ըստ ՄՊՀ նախագահի՝ ՀՀ-ն այդ գործընթացների վրա որևէ ձևաչափով չի կարող ազդել: «Մենք կարող ենք նայել, որ ձեռքբերման, տեղափոխման գները և մարժան ՀՀ-ում լինեն հիմնավորված, այսինքն տեղի չունենա դրա չարաշահում»,-ասաց նա:

Իրանում, օրինակ, բենզինը էժան է՝ պայմանավորված նրանով, որ ինքն է արտադրում և ունի քվոտավորված բենզին՝ բացարձակապես սեփական քաղաքացիների համար:

ՌԴ-ից ՀՀ բենզին ներմուծման ընթացքում կատարվում են տրանսպորտային ծախսեր: Գևորգյանը նշեց՝ այսպիսով զուտ տրամաբանորեն Հայաստանում չի կարող լինել այն գինը, ինչ ՌԴ-ում է:

«Հիմա մենք նավթի և նավթամթերքի միասնական շուկա ենք փորձում ԵԱՏՄ-ում ստեղծել, որտեղ էլի հետևյալ սկզբունք է գործում՝ նավթամթերքի  կետում ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունները հավասար գնի ու հավասար պայմանի հնարավորություն են ունենալու: Սակայն ԵԱՏՄ անդամ երկրներ տեղափոխման և այլ ծախսերը բնականաբար տարբեր են լինելու: Հիմա մենք փորձում ենք այդ շղթան հնարավորինս հեշտացնել, որ ծախսերի նվազեցում տեղի ունենա»,-ասաց նա:

Գևորգյանը վստահեցրեց՝ մտահոգությունը, թե բենզինի շուկան փակ է, անհիմն է: «Հենց Իրանը բացում է և հնարավորություն է ունենում ՀՀ բենզին մատակարարել, մեծ ակտիվություն է դրսևորվում, գները մի փոքր իջնում են»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: