Թալիբները կրակ են բացել Քաբուլում բողոքի ցույց կազմակերպած կանանց ուղղությամբ

Լուրեր

17.11.2026 | 11:38
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին՝ 25 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին
17.11.2026 | 11:35
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:30
Հայտնի է՝ որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ
17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
17.11.2026 | 11:15
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:08
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
Բոլորը

«Թալիբան» շարժման զինյալները կրակ են բացել Քաբուլում բողոքի ցույց կազմակերպած կանանց ուղղությամբ։ Այս մասին գրում է «Lenta»-ն՝ հղում կատարելով «Asvaka» գործակալությանը։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի մոտ։ «Մենք քաղցած ժողովրդի ձայնն ենք», «Արդարություն», «Կեցցե՛ մարդկությունը» ցուցապաստառներով տասնյակ աղջիկներ դուրս են եկել բողոքի ակցիայի։

Թալիբները բազմիցս են կրակ բացել նոր կառավարության դեմ հանդես եկող խաղաղ ցուցարարների վրա։ Այսպես, օգոստոսին՝ Աֆղանստանում իշխանությունը գրավելուց անմիջապես հետո, զինյալները կրակել էին մեքենայի ուղղությամբ, որն ընթանում էր երկրի ազգային եռագույն դրոշի ներքո: Դրանից առաջ ու հետո կրակ էին բացել նաև «հանրապետական» դրոշներով մարդկանց, բողոքող կանանց ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան