ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ՄԻՊ-ի զեկույցը
Հասարակություն
28.12.2021 | 14:26
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը․ ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։