Քննիչի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան․ ՔԿ

Լուրեր

07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Բոլորը

Քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան․ այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից:

«ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով 01.09.2021թ. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3֊րդ մասի 3-րդ կետով, 38-311֊րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 2֊րդ մասով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում (հետագայում՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ) քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գ. Ս.-ն 2021թ. հուլիսի 15-ին վարույթ է ընդունել խմբով բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի նախաքննության ընթացքում, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում, նա, գործով ունենալով դեպքի իրադրությունը պատկերող տեսագրությունները, դրանց զննման, ինչպես նաև իր ընկեր Տ. Ա.-ի հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքում տեղեկանալով դեպքին վերջինիս մտերիմ անձի՝ Վ. Մ.-ի առնչության մասին, ողջամիտ կասկածներ ունենալով հանցանքի կատարմանը նրա մասնակցության վերաբերյալ, վերջինիցս կաշառք ստանալու նպատակով, թաքցրել է նշված հանգամանքը, այդ կապակցությամբ որևէ քննչական և դատավարական գործողություն չի կատարել, նրան հայտնաբերելու ուղղությամբ հետաքննության մարմնին օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին գրավոր հանձնարարություն չի տվել:

Արդյունքում, տեղի ունեցած խուլիգանության դեպքը չի բացահայտվել, իսկ քրեական գործով վարույթը՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով կասեցվել է: Ցուցաբերված անգործության հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ խաթարվել է հանրային-իրավական պաշտպանության տիրույթում գտնվող արդարադատության շահը, ենթադրյալ հանցանք կատարած անձը խուսափել է քրեական պատասխանատվությունից:

Բացի այդ, քննիչը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վերոնշյալ եղանակով ակնհայտ ապօրինի անգործության և քրեական գործով վարույթը այդ հիմքով կասեցնելու համար, իր ընկերոջ՝ Տ.Ա.-ի միջնորդությամբ՝ Վ. Մ.-ից 2021թ. հուլիսի 29-ից մինչև նույն թվականի օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում պահանջել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021թ. օգոստոսի 27-ին քննչական բաժնի տարածքում հանդիպել է ընկերոջը, և նրա միջոցով ստացել պահանջված կաշառքի գումարը։

Քննիչ Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3֊րդ կետով, վերջինիս մտերիմ, միջնորդ հանդիսացած Տ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վ. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ նշված երեք անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու»,- ասված է հաղորդագրության մեջ: