Կառավարությունը հաստատել է արդյունաբերության զարգացման հինգ գերակա ճյուղերը

Լուրեր

17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
17.11.2026 | 11:58
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:56
Պերուում Հռոմի պապի աչքին է դիպել ամբոխից նետված տերողորմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:55
Ինչո՞վ եք տարբերվում սովետից, 99 տոկոս քվեարկում էին Կոմկուսի օգտին. Արթուր Խաչատրյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:47
ԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու հնարավորությունները
17.11.2026 | 11:38
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին՝ 25 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին
17.11.2026 | 11:35
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:30
Հայտնի է՝ որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ
17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
17.11.2026 | 11:15
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:08
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 27-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հերթական աշխատանքային քննարկումը, որի առանցքում Կառավարության կողմից հայտարարված արդյունաբերության գերակա ճյուղերն էին. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպումը դեռեւս նոյեմբերի 12-ին տեղի ունեցած քննարկման տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում արծարծվել էին արտադրության եւ արտահանման խթանմանն ուղղված միջոցառումները: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել այդ հարցերին առավել հանգամանորեն անդրադառնալ հաջորդ հանդիպման ժամանակ:

Քննարկմանը հրավիրված են եղել պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նրա տեղակալները, ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր եւ Կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, «Էքսպորտ Արմենիա» ասոցիացիայի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ փորձագետներ:

Կառավարությունը հաստատել է արդյունաբերության զարգացման հինգ գերակա ճյուղերը՝ ոսկերչություն, ադամանդագործություն, թեթեւ եւ ծանր արդյունաբերություն, սարքաշինություն եւ դեղագործություն:  Անդրադարձ է կատարվել դրանց ընտրության մեթոդաբանությանը, պատճառներին եւ ռազմավարություններին, որոնցով Կառավարությունը նպատակադրված է այդ ոլորտներում հասնելու նոր ներդրումների ներգրավման, աշխատատեղերի ստեղծման եւ այլն:

Շահագրգիռ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ մի շարք այլ հարցերի, որոնք վերաբերել են արտադրողականությունը բարձրացնելուն եւ առանձին ոլորտների զարգացման հեռանկարներին: Կարեւորվել է վերլուծությունների հիման վրա որոշումների կայացման գործընթացն ու դրան փորձագիտական  շրջանակների ներգրավումը:

Վերոնշյալ ոլորտներում անելիքների եւ հնարավորությունների հետ կապված հարցերը քննարկվել են Կառավարության ներկայացուցիչների եւ փորձագետների հետ: