ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրվել

Լուրեր

22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
22.08.2026 | 14:28
«Հայքը» հեռացվել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից
22.08.2026 | 14:05
Չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսերի համար 902 ՀՀ քաղաքացի փոխհատուցում է ստացել
22.08.2026 | 13:33
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
22.08.2026 | 13:25
Ռուսական ակումբը մեծ գումար է առաջարկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար
22.08.2026 | 13:19
«Վարչաֆեստ 2026»․ այսօր հայտնի կդառնան մրցույթի հաղթողները
22.08.2026 | 12:58
Դատախազության միջնորդությամբ Աշոցք համայնքին է վերադարձվել 7,5 հա հողատարածք
22.08.2026 | 12:53
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները որակազրկվել են 10 և 7 խաղով
Բոլորը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 28-ին հրավիրել է արտահերթ նիստ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ իրավասու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել: Նա նշել է, որ կառաջնորդվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով՝ մինչեւ ՔՊ խմբակցության կողմից թեկնածու առաջադրելը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ մինչ այս պահը չի ընտրվել: «Հայաստան» խմբակցությունը, որին պատկանում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավասությունը, այդ պաշտոնում առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության պատգամավորները չեն ընտրել: