Ռուսաստանը փորձում է Սյունիքը հնարավորինս իր վերահսկողության տակ պահել․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն անդրադարձավ անցնող տարվա ընթացքում նկատված միտումներին և առաջիկայում սպասվող մարտահրավերներին և հնարավորություններին:

«Ակնհայտ է, որ անցնող տարվա մեջ խորացել է դիմակյությունը, նկատվում է որոշակի բևեռացում՝ համաշխարհային առումով: Մեր տեսանկյունից՝ մի կողմից՝ ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցությունն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության շահերի դեմ, պարզապես շահերը չեն համընկնում, մյուս կողմում՝ հետզհետե ակտիվացող, ավելի գործուն դարձող Արևմուտքի դերակատարությունն է: Եթե անցնող տարվա գարնանը ԱՄՆ-ում դեռևս հստակ չէր, թե ինչպիսին պետք է լինի քաղաքականությունը Ռուսաստանի դեմ, ապա հունիս-հուլիսից սկսած՝ տեղի ունեցան փոփոխություններ, դեկտեմբերին կայացած հատկապես հանուն ժողովրդավարության առցանց գագաթաժողովից հետո կարող ենք ասել, որ Արևմուտքը պետք է ավելի գործուն դարձնի իր դերակատարությունը տարածաշրջանում, սա մեզ համար ստեղծելու է նոր հնարավորություններ»,- նշեց Պապյանը:

Նա պարզաբանեց, որ ԱԺԲ-ն ոչ թե հակառուսական, այլ պրոհայկական ուժ է: «Ռուսաստանը գործում է մեր դեմ՝ ելնելով իր շահերից, մենք էլ, ելնելով մեր շահերից, պիտի Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի հետ լինենք»,- նշեց Պապյանը:

Նա նաև ընդգծեց՝ կա «Լավրով-2» պլանը, միտումն ու ցանկությունն այն է, որ Արցախն ամբողջովին ենթարկեցնեն ռուսական ազդեցությանը։

«2020 թվականի պատերազմի պատճառներից մեկը նաև այն էր, որ ԱՄՆ-ն խորացել էր իր մեկուսացման մեջ՝ ընտրությունների հետ կապված։ Ինչպես նաև covid-19-ի պատճառով մենք տեսանք, որ հակահայկական ուժերն օգտվեցին, և Լավրովի թիվ մեկ պլանն իրականացրեցին։ Գաղտնիք չէ, որ կա, պայմանական ասած, Լավրով-2 պլանը, կա այդ միտումն ու ցանկությունը՝ Արցախն ամբողջովին ենթարկեցնել ռուսական ազդեցությանը և միգուցե ռուսական քաղաքական վերահսկողությանը։ Եվ մենք տեսնում ենք, որ Արցախի, այսպես կոչված, իշխանությունները ևս դրա ջատագովներն են։ Մյուս միտումն այն է, որ Ռուսաստանը փորձում է Սյունիքը հնարավորինս դնել իր վերահսկողության տակ և դրա համար օգտագործում է թուրքական և ադրբեջանական վտանգը։ Այդ վտանգը սրելով՝ մեզ ուզում են կանգնեցնել այն ընտրության առաջ, որ միակ հնարավորությունն է՝ ապավինել ռուսներին։ Մենք դա չենք ընդունում, որովհետև ունենք դառը փորձը։ Մենք դա չենք ընդունում, քանի որ ունենք պատմական դառը փորձ և հասկանում ենք, որ իր շահերով առաջնորդվելու դեպքում Ռուսաստանը մեզ չի աջակցելու»,- ասաց Պապյանը։

Նրա խոսքով՝ որոշակի դրական փոփոխություններ կան ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերություններն ավելի գործնական դաշտ տեղափոխելու հարցով, և 2022 թվականին դրական զարգացումներ են լինելու Հայաստանի համար։

Մանրամասները՝ տեսանյութում: