Կազինո բացած գործարարն անհետացել է․ խաբված աշխատողներ, չվճարված հարկեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
Բոլորը

Արդեն 12 օր է՝ Ծաղկաձորի «Մաքսբեթ» խաղատան դռները փակ են, իսկ տնօրենն անհասանելի է։ Աշխատակիցները վարձատրվելու հույսը կորցրել են։

Խաղատունը սկսել էր գործել այս տարվա հոկտեմբերի 13-ից։ Գործատուն աշխատողների էր հրավիրել անգամ այլ երկրներից։ Զրուցակիցներիցս մեկը Ղազախստանից է։ Գործատուն գնել է ինքնաթիռի տոմսը, հոգացել տան վարձակալության առաջին ամսվա ծախսը։ Բայց թե՛ նա, թե՛ գործընկերները վարձատրվել են միայն հոկտեմբերի 2 շաբաթվա աշխատանքի համար։ Ամբողջ նոյեմբերի և դեկտեմբերի մի քանի աշխատած օրերի համար այդպես էլ չեն վարձատրվել ու խաղատունը փակվել է։

Օտարերկրացիներն արդեն ոստիկանության տեղամասային բաժին հաղորդում են ներկայացրել, որն ուսումնասիրման փուլում է, պատրաստվում են նաև դեսպանատներ դիմել։

Ավելի լավ վիճակում չեն հայ աշխատակիցները․ խաղատունը շուրջ 50 աշխատող է ունեցել, բոլորն էլ մնացել են առանց վարձատրության։

Ուշագրավ է, որ աշխատակիցներն ունեն գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրեր։ Առաջին հայացքից՝ ամեն ինչ եղել է օրենքի տիրույթում։

Խաղատունը հիմնել է «Գոլդ Տրիո» ՍՊԸ-ն, որն այս տարվա հոկտեմբերի 11-ին Ֆինանսների նախարարությունից գործունեություն ծավալելու 1 տարվա արտոնագիր էր ստացել։ Տնօրենը Արման Հարությունյանն է․ հենց նա է աշխատակիցների հրավիրել արտերկրից, նաև կնքել աշխատանքային պայմանագրեր։ Factor TV-ին չհաջողվեց Հարությունյանի հետ կապ հաստատել․ նրա հեռախոսահամարն անջատված էր։ Խոսեցինք գործադիր տնօրեն Վլադիմիր Գասպարյանի հետ, որը վստահեցրեց, որ աշխատավարձերը կվճարվեն, բայց ժամկետներ չնշեց։

Այլ հարցերի գործադիր տնօրենը չպատասխանեց, ասաց՝ իր իրավասության տիրույթում չէ։

Ընկերությունը չի կատարել նաև հարկային պարտավորությունները, ինչի համար Պետական եկամուտների կոմիտեն դիմել է Ֆինանսների նախարարություն՝ գործունեությունը դադարեցնելու կամ լիցենզիայից զրկելու համար։ Ֆինանսների նախարարությունում նիստ կնշանակվի, որտեղ կքննվի հարցն ու որոշում կկայացվի։ Խնդիրը այսօր նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին է փոխանցվել։

Բոլոր աշխատակիցները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ պատրաստ են իրենց իրավունքների վերականգնմանը հասնել նաև դատական կարգով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան