Ես կողմ եմ կիսանախագահական համակարգին. Քոչարյանը` Սահմանադրության փոփոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սահմանադրական բարեփոխումներ անելու համար պետք է բացատրություն տաս, թե ինչի համար ես դա անում, ինչը չի աշխատում այս Սահմանադրության մեջ, ինչն է վատ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ սահմանադրական բարեփոխումներ անելը լուրջ քայլ է, սակայն իրեն հայտնի չէ, թե հիմա ինչ մոդել են ուզում կիրառել:

Նա ընդգծեց, որ կողմ է կիսանախագահական կառավարման համակարգին: «Բայց ես ճիշտ չեմ համարում, որ ամեն իշխանություն պետք է գա և իր ուզած ձևով Սահմանադրություն գրի»,- նշեց Քոչարյանը:

Նրա դիտարկմամբ՝ ոչ մի նախագահ ՀՀ-ում չի ունեցել այնպիսի լիազորություններ, ինչպիսին այսօր ունի վարչապետը: «Սա նորմալ չէ, այդ լիազորությունների վերաբաշխում հիմա կարելի է անել օրենքներով»,- նշեց Քոչարյանը՝ և դիմելով իշխանությանը՝ ընդգծեց.«Եթե ձգտում եք ավելի բալանսավորված իշխանական համակարգ ունենալ, սուպերվարչապետության ինստիտուտի լիազորությունները նվազեցրեք, ո՞վ է բռնել ձեր ձեռքը, արե՛ք»:

Մանրամասները՝ տեսանյութում: