ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Մեր առջև բզկտված, խեղճացած, փալաս կառույցներ են, իսկ մտավորականություն մենք չունենք»․ Աշոտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
Բոլորը

«Ինձ մտահոգում է մեր ժողովրդի ոչ միասնական լինելը, դա մեր խաչն է, ինչը ցավալի է։ Որքան էլ զարմանալի է, մասնատված է նաև Ամերիկայի հայ համայնքը, մենք սփյուռք, որպես այդպիսին, չունենք․ ունենք խմբեր, կուսակցություններ, ՀԿ-ներ, բայց համայնք, որը հավաքական խնդիրներ կբարձրացնի, չկա»,- Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում նման տեսակետ է հայտնում բեմադրիչ, դերասան Աշոտ Ադամյանը, ով նոր է վերադարձել Միացյալ Նահանգներից։

Նրա խոսքով՝ Կալիֆոռնիայի օդում էլ սավառնում է այն միտքը, որ Հայաստանում տապալված իշխանություններից պետք է վերջապես ձերբազատվել, ապա ունենալ հայրենիք, որը մեծ ջանքերի շնորհիվ տոտիկ-տոտիկ առաջ կգնա․ «Այդ դեպքում մարդիկ ցանկություն կունենան վերադառնալ երկիր, իսկ այդպիսիք, հավատացեք, շատ են»։

Ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող արվեստագետն անդրադառնում է Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծավալած պայքարին՝ նկատելով, որ այսօր մենք կանգնած ենք քաղաքացիական հասարակարգի կայացման խնդրի առաջ․ «Ողջունում եմ ոչ պրոիշխանական ֆորմատի ցանկացած ընդվզում։ Պետք է մեկ հարց դնել բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջ և այդ հարցի շուրջ ունենալ անվերապահ «այո», բայց ընդդիմադիր ուժերը ևս մարգինալացված են, ամեն մեկն իր կողմն է քաշում, իսկ ժողովուրդը 5-6 տեղ գնալ չի կարող։ Եթե կուսակցությունները քարը փեշից գցեն և մեկ խնդրի շուրջ միանան՝ ժողովուրդն էլ միասնական կդառնա։ Ե՛վ այս, և՛ մյուս նախաձեռնություններին մաղթում եմ հավաքականության սկզբունքով առաջ քաշել գերխնդիր՝ ավազակ իշխանությանը դնել իր տեղը, այնուհետև մեծ տքնանքով կառուցել մարդահաճո երկիր»։

Նախօրեին ընդդիմադիրները փորձեցին արգելափակել ՀՀԿ գրասենյակի շենքը, ոստիկաններն էլ պատնեշ կառուցեցին: Այս առթիվ Աշոտ Ադամյանը կարծիք է հայտնում․ «Այդ շենքում եղած մարդկանց իրավունքներն ավելին չէին, քան այն մարդկանց, որոնք եկել էին բողոքելու։ Իսկ ոստիկանության քայլերը բռի էին և ապակողմնորոշված։ Ոստիկանությունը ծառայում է իշխանությանը, ոչ ժողովրդին»։ Բեմադրիչը խոսում է նաև ժողովրդին կողմնորոշելու հարցում մտավորականի դերի մասին․ «Կարող մտավորականներ առանձին ունենք, բայց «ությունը» ինստիտուցիոնալ հասկացություն է։ Մենք ունենք ուսանողներ, չունենք ուսանողություն, ունենք բժիշկներ, չունենք բժշկություն, ունենք ակադեմիկոսներ, չունենք ակադեմիա։ Մեր առջև բզկտված, խեղճացած, փալաս կառույցներ են, իսկ մտավորականություն մենք չունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան