Աշխատանքային հանդիպմանը ներկայացվել է զբաղվածության պետական քաղաքականության ծրագրային մոդելը
Հասարակություն
27.12.2021 | 14:22Դեկտեմբեր 24-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ու նախարարության գործընկերների հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են զբաղվածության պետական ռազմավարությունն ու զբաղվածության ծրագրերը:
Զբաղվածության պետական քաղաքականության ծրագրային մոդելի ներկայացումը զուգորդվել է ակտիվ հարցուպատասխանով: