Չավուշօղլուն ասել է, որ ՀՀ-ի հետ երկխոսության հարցերում Թուրքիան իր գործողությունները համակարգում է Ադրբեջանի հետ

Լուրեր

29.03.2024 | 14:28
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.03.2024 | 13:48
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից տուժածներից թիվը հասել է 382-ի
29.03.2024 | 13:40
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
29.03.2024 | 13:38
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
29.03.2024 | 13:27
Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել
29.03.2024 | 13:18
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին պարտավորեցրել է լրացուցիչ ուղիներ բացել՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար
29.03.2024 | 13:05
Ուշադրություն է դարձվելու ՀՀ-ի տնտեսական կայունությանը․ Պետեր Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին
29.03.2024 | 12:58
Պուտինը կհրավիրվի G20-ին միայն ընդհանուր համաձայնության դեպքում․ Մակրոն
29.03.2024 | 12:47
Դատավորները ժողով են հրավիրել․ օրակարգում կարևոր հարցեր են
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր Անկարայում տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ տարեսկզբից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքեր են գործադրվում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Փոխադարձ ներկայացուցիչներ են նշանակվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպումն անցկացնելու են Մոսկվայում։ Հայաստանը ցանկություն ունի դրա հետ կապված։ Առաջիկայում նախատեսվում է նաև վերսկսել Երևան-Ստամբուլ չվերթները»,- ասել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ Հայաստանի հետ երկխոսության հարցերում Թուրքիան իր գործողությունները համակարգում է Ադրբեջանի հետ։

Չավուշօղլուն նաև հիշեցրել է Մոսկվայում վերջերս կայացած «3+3» ձևաչափով հանդիպման մասին։ Նրա խոսքով՝ նման հանդիպումները նշանակալից են, և Անկարան պատրաստ է ընդունել դրանցից որևէ մեկը։ Այդ ձևաչափով երկխոսությունը, ըստ Չավուշօղլուի, կազմակերպվելու է ռոտացիոն կերպով։

Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից հատուկ բանագնաց է նշանակվել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքական կողմից՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Էմմա Չոբանյան