Այս ամռանն իրականացվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Սփյուռքում մենք երեք ուղղությամբ ենք աշխատանքները տարել, այսինքն՝ արտերկրում հայագիտության զարգացում, Սփյուռքի ուսուցիչների կարողությունների զարգացում և համահայկական միջոցառումների կազմակերպում։ Այս առումով ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեկան  միջինում երկու նոր կենտրոն ենք բացում, և այս պահի դրությամբ մենք արդեն 2021 թվականի վերջի արդյունքներով  ունենք 11 հայագիտական կենտրոններ՝ պետական բյուջեից ֆինանսավորվող»,- այս մասին այսօր տարեկան ամփոփոիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ, իհարկե, աշխարհում հայագիտական կենտրոնները շատ են, բայց պետական ֆինանսավորմամբ երբեք նման ծավալի աշխատանք չի տարվել։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ պլանավորել են ամեն տարի երկուսով ավելացնել այդ կենտրոնները, ավելին՝ արդեն մտածում են, որ որոշակի կրիտիկական քանակ ունենալու դեպքում դա բերեն որակական նոր հարթություն, հայագիտական կենտրոններն իրար կապեն և փորձեն հայկական գիտակրթական նոր մեխանիզմներով իրենց գործունեությունը կազմակերպել։

«Եվ այդ շրջանակներում դիտարկվում է գարնանը Բուխարեստում հայագիտական կոնֆերանսի կազմակերպումը, որտեղ այդ հարցադրումները կդրվեն, և լուծումները կփորձենք գտնել։ Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կրթության կամ դպրության գործը բարձր հիմքերի վրա դնելու տեսանկյունից այս տարվա ամռանը տեղի է ունեցել Սփյուռքի  ուսուցիչների վերապատրաստում:

Ընդլայնվել է մասնակից ուսուցիչների թիվը, մասնավորապես 22 երկրից մասնակցել է 115 ուսուցիչ»,- նշեց փոխնախարարը՝ նաև տեղեկացնելով,  որ առանձին դասաժամերով կրթություն կկազմակերպվի ոչ միայն ուսուցիչների, այլ նաև կրթական գործի կազմակերպիչների համար։

Մանրամասները՝ տեսանյութում: