Պետությունը 1.5 միլիարդ դրամի չափով ուսման վարձի փոխհատուցում է հատկացրել տարբեր խմբերի ուսանողների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Պետությունը փոխհատուցել է շուրջ 6300 շահառուի՝ 44-օրյա պատերազմին մասնակից ուսանողների, ամուսինների, որդիների ուսման վարձը: Ընդհանուր առմամբ փոխահատուցված գումարը կազմում է 1.4 միլիարդ դրամ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը՝ հավելելով, որ փոխհատուցվել են 2020-2021 ուստարվա և 2021-2022 թվականի առաջին կիսամյակի ուսման վարձերը:

Թռչունյանի խոսքով՝ պետությունը ամեն կերպ խրախուսում է երիտասարդների ուսումը, որպեսզի հետագայում պետությունը ունենա որակյալ կադրեր:

«Մենք խթանում ենք կրթությունը՝ որքան լավ սովորի ուսանող, այդքանի չափով կստանա աջակցություն: Մենք ունենք սահմանված շեմ՝ դա 60 տոկոսն է լինելու, բայց եթե ուսանողը լիարժեք լավ սովորի 90 տոկոս փոխհատուցում կստանա»,- նշեց փաոխնախարարը:

Փոխհատուցվել է նաև 2021-2022 ուս. տարվա սոցիալական տարբեր խմբերի պատկանող 5722 ուսանողի ուսման վարձ, որից 2299-ը եղել են ընտանիքի անապահովության բարձր միավորներ  ունեցող, 763-ը սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձը: , «2209–ը մարտական գորոծողությունների մասնակիցների, 53 բալկալավարի և կրթական ծրագրերով սովորող երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձրեը, 399 ապրիլյան պատերազմին մասնակից սովորող ուսանողների ուսման վարձը»,- ասաց Թռչունյանը:

Այս առումով պետությունը ընդհանուր առմամբ հատկացրել է 1,5 միլիարդ դրամ: Փոխնախարարի խոսքով՝ փոխհատուցման ծրագրերը շարունակական բնույթ են կրում:

Մանրամասները՝ տեսանյութում: