Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ․ Հակոբ Արշակյան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ազգային ժողովում «Վայլդբերիզ»(Wildberries) ընկերության սեփականատեր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ հանդիպման ընթացքում քննարկեցին էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաև օրենսդրական և իրավական դաշտի զարգացման հնարավորությունը՝ միջազգային էլեկտրոնային առևտրաշրջանառության զարգացմանը համահունչ․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

««Վայլդբերիզ» ընկերությունը հանդիսանում է էլեկտրոնային առևտրի առաջատարը ԵՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020 թ․ կազմել է շուրջ 6 մլրդ ԱՄՆ դոլար, ունի ավելի քան 20,000 աշխատակիցներ և գործունեություն է ծավալում աշխարհի 19 երկրներում։

Հանդիպման ընթացքում կարևորվել է ապրանքների և ծառայությունների հասանելիության բարձրացումը քաղաքացիների համար՝ անկախ բնակչության աշխարհագրական վայրից։

Քննարկվել է նաև տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների ընդլայնումը։ Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ ՀայՓոստի հետ համագործակցության զարգացումը։

Տատյանա Բակալչուկը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և գոհունակությամբ արձանագրել հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը «Վայլդբերիզ» պլատֆորմի միջոցով, որը հասնում է տարեկան շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի և տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշերով։ Հայփոստի հետ համագործակցության վերաբերյալ նշվեց, որ 2021 թ․ պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղերում։

Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ և սորտավորման կենտրոններ։
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիումներ և համագործակցության հուշագրի ստորագրում «Վայլդբերիզ» ընկերության և ՀայՓոստի միջև»,- գրել է Արշակյանը։