Ալիևի ընտանիքը կա բոլոր սկանդալային օֆշորներում, և մենք պարտվում ենք այդ պետությանը. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանը շարունակում է քարոզչական պատերազմի մեջ պարտվել Ադրբեջանին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք պարտվում ենք նաև հիմա. գիտե՞ք՝ ինչ երկրի ենք պարտվում, մի երկրի, որտեղ իշխանությունը ժառանգական է, մի երկրի, որտեղ նախագահը իր կնոջը փոխնախագահ է նշանակում, մի երկրի ենք պարտվում, որտեղ տասնյակ լրագրողներ բանտերում են, մի երկրի ենք պարտվում, որտեղ նախագահի ընտանիքը բոլոր օֆշորային սկանդալներում կար», – նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն այս տարվա ընթացքում չի կարողացել միջազգային հանրությանը մոբիլիզացնել գերիների վերադարձն ապահովելու համար։

ՀՀ երկրորդ նախագահը նաև ընդգծեց. «Արցախի ապագայի հետ կապված անորոշությունը մնացել է նույնը: Բայց որոշակիություն մենք ստացել ենք վերջերս. արդեն հասկանալի է՝ եթե վարչապետն ասում է, որ 2016 թվականից որևէ տեսական հնարավորություն այլևս չկար Ղարաբաղը Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա Հայաստանի դիրքորոշումն է, սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից ու այս վերջին հայտարարություններով վարչապետը, ըստ էության, կասկածի տակ դրեց Ղարաբաղի հռչակագիրը, որը Ղարաբաղի ձևավորման հիմքում է դրված. կամ չեն հասկանում՝ ինչ են անում, կամ անում են ծրագրավորված»:

Քոչարյանի դիտարկմամբ՝ բոլոր ուղղություններով Հայաստանն ունի կատարյալ ձախողում։

Մանրամասները՝ տեսանյութում: