Հակառակորդի վերահսկողության տակ 40 քառ․ կմ-ից ավելի տարածքներ են անցել. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Անվտանգության ոլորտում այս տարի Հայաստանի համար կատարյալ ձախողման տարի էր. ոչ մի հարց այս տարվա ընթացքում չի բարելավվել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

«Տարածքների կորուստ. իշխանությունն ասում է, որ 40 քմ կիլոմետրից ավելի տարածք գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, բայց իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ։ Ադրբեջանական զորքերը դիրքավորվել են ենթադրյալ իրենց սահմանի բերանով, մենք ստիպված ենք եղել հետ քաշվել առնվազն 500 մետրից մինչև 1-1,5 կիլոմետր, որոշ տեղերում՝ մի քիչ ավելի շատ, ու նույնը կատարվել է ոչ միայն Վարդենիսի հատվածում, նույնը կատարվել է Նախիջևանի հատվածում մինչև պատերազմը», – նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանն այս տարվա ընթացքում կորցրել է կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունները։

«Ասում են՝ չբնակեցված սարերի համար պատրաստ չենք պատերազմել։ Սա հրավեր, «էստի համեցեք» է ադրբեջանցիների համար»,- նշեց Քոչարյանը: Նրա խոսքով՝ եթե երկրի առաջին դեմքն այդպես է մտածում, ինչու՞ ենք մտածում, թե պայմանագրային զինծառայողն այլ կերպ պետք է մտածի։ Երկրորդ նախագահի կարծիքով՝ սա բանակի մարտունակությունը նվազեցնելու լավագույն միջոցներից է։

«Ոչինչ չի արվել բանակի կորցրած սպառազինությունը վերականգնելու համար։ Մինչև այսօր չի հրապարակվել պատերազմում զոհվածների ամբողջական թիվը, ինչն ուղղակի խայտառակություն է։ Պետք է ունենայինք հուշամատյան, որտեղ անուն-ազգանունները կլինեին, նրանց փոքր կենսագրությունը, և սա վերաբերմունք կլիներ։ Աննորմալ է մեկ տարի անց այս հարցն անորոշ վիճակում թողնելը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ բանակի բյուջեն այնպիսին չէ, որ հույս ունենանք, թե հաջորդ տարվա ընթացքում այդ հարցերը լուծվելու են։ Ռոբերտ Քոչարյանը նկատեց՝ մեկ տարվա ընթացքում երեք պաշտպանության նախարար փոխվեց, որոնցից ոչ մեկը, նրա խոսքով, պիտանի չէին այդ գործին։

«Պաշտպանության նախարարներին չի կարելի նասկու պես փոխել։ Սա այդ պաշտոնը, այդ համակարգը չէ։ Սրա բացատրությունը մեկն է՝ այս իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ, որովհետև մարտունակ բանակի պարագայում մեր ժողովրդի պահանջն իշխանության նկատմամբ այլ կլինի»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: