Պատերազմի ավարտից ի վեր ՀՀ կառավարությունը 2 տասնյակ ծրագրեր է իրականացրել արցախահայության համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության հիմնական երաշխավորը, և պատերազմի ավարտից ի վեր ՀՀ կառավարությունը իրականացրել է շուրջ 2 տասնյակ տարբեր ծրագրեր Արցախի և արցախահայության համար: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Մեր հայրենակիցների ավելի քան 80 տոկոսն արդեն վերադարձել է Արցախ։ Բնականաբար, մի հատված դեռ շարունակում է մնալ Հայաստանում։ Նրանք մեր ուշադրության կենտրոնում են։ Աջակցության ծրագրերը տարբեր են եղել՝ սկսած հայտնի 68000 դրամների սոցիալական աջակցությունից, որը տրվել է քառամսյա ժամկետով։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի քաղաքացիներին տրվել է աջակցություն, պատերազմական գործողությունների հետևանքով բոլոր այն անձանց, որոնց բնակարանները վնասվել են, նրանց նույնպես տրվել է աջակցություն, պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացածներին է տրվել  աջակցություն»,- նշեց Մկրտչյանը։

Նախարարը նշեց, որ աջակցության ծրագրերին զուգահեռ պետք է խրախուսվի աշխատանքի ու զբաղվածության հարցը։ Նրա խոսքով՝ արցախցիների համար գործում է զբաղվածության երկու ծրագիր։

Միաժամանակ նախարարը տեղեկացրեց, որ 2022 թվականին նոր ծրագրեր են լինելու, դրանց մասին կհայտարարվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում։

Մանրամասները՝ տեսանյութում: