Բրազիլիայում և Բոլիվիայում ջրհեղեղների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Բրազիլիայում և Բոլիվիայում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ։ CNN-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի հյուսիս-արևելքում ջրհեղեղի հետևանքով, որի արդյունքում տուժել է Բաիա նահանգի մոտ 40 բնակավայր, 18 մարդ է զոհվել, ավելի քան 280-ը՝ վիրավորվել։

«Սա հսկայական ողբերգություն է: Ես չեմ կարող նման բան հիշել Բաիայի նորագույն պատմության մեջ՝ հաշվի առնելով ավերածությունների չափը: Դա իսկապես սարսափելի է, շատ շենքեր և փողոցներ ամբողջովին ջրի տակ են»,- ասել է Ռուի Կոստան նահանգի ղեկավարը, որը գտնվում է տարերքից ամենաշատը տուժած Իլհեուս քաղաքում։

Նշվում է, որ ավելի քան 35 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Իտամբի քաղաքում հորդառատ անձրևների պատճառով վնասվել է ամբարտակը, ինչը կարող է ավելի վատթարացնել իրավիճակը։

Բրազիլիայի օդերևութաբանական ծառայությունները զգուշացնում են նոր ջրհեղեղների և սողանքների վտանգի մասին, քանի որ անձրևները կարող են շարունակվել մեկ օրից ավելի։

«Վնասվել է ավելի քան 400 տուն, որոնցից 80-ն այլևս ենթակա չեն վերականգնման: Իսկ մենք տեղեկություն ունենք 13 զոհերի մասին»,- ասել է Բոլիվիայի պաշտպանության փոխնախարար Խուան Կառլոս Կալվիմոնտեսը։

Հորդառատ անձրևներից տուժել են երկրի ինը դեպարտամենտներից յոթը:

«Սանտա Կրուսում իրավիճակը իսկապես կրիտիկական է»,- ասել է նա:

Ջրհեղեղներից տուժել է առնվազն 1000 ընտանիք: Մի քանի բնակավայրերում տարհանում է իրականացվում։

Տաթև Ֆռանգյան