Ջրի սակագինը, եթե հիմա չբարձրանար, 2024-ին կտրուկ կբարձրանար. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
19.04.2024 | 20:16
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
19.04.2024 | 20:02
Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան
19.04.2024 | 19:50
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
19.04.2024 | 19:39
208 մլն դրամ անարդյունավետ ծախս․ ՊՎԾ-ն հրապարակել է Փաշինյանի հանձնարարությամբ իրականացրած ստուգումների արդյունքները
19.04.2024 | 19:32
Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ. Միրզոյան
19.04.2024 | 19:30
«Գնացե´ք Ալեքսանյանի շուկան ստուգեք». առևտրականների ապրանքը դարձյալ առգրավվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 19:21
Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
19.04.2024 | 19:10
Վարդանաշեն և հարակից գյուղերի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը
19.04.2024 | 19:00
ՀՀ-ն պետք է Ադրբեջանին ասի՝ այո, ադրբեջանական գյուղեր են, բայց պարտադիր քննարկելու ենք ողջ սահմանի հարցը․ Իրինա Ղուլինյան-Գերց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ջրի գինը Հայաստանում, եթե հաջորդ տարվանից չավելանա, ապա 2024-ին շատ կտրուկ կբարձրանա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում՝ անդրադառնալով 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում իր արած հայտարարությանը, որ «Վեոլիա ջուր»-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ մինչև 2024 թ ջրի գինը չի բարձրանալու, սակայն հաջորդ տարվանից ջրի գինը նախատեսվում է բարձրացնել մոտ 20 դրամով:

Փաշինյանը արձանագրեց, որ սոցիալապես անապահով և խոցելի խավերի համար ջրի գինը չի փոխվի: «Մենք իրավիճակը շատ լուրջ վերլուծել ենք և որոշակի բացեր ենք արձանագրել գործող իրավապայմանագրային համակարգում և արձանագրել ենք: Այո, մենք կարող ենք պահել, որ մինչև 2024-ը ջրի գինը  չբարձրանա, բայց 2024-ին այնքան բարձրանա, որ համաչափության խնդիր ունենա»,-ասաց վարչապետը:

Ջրի գնի մեջ կան փոփոխական բաղադրիչներ՝ հոսանքի գին, դրամի փոխարժեք և այլն, և կան հաստատուններ, որոնք չեն փոխվել: «Մենք հիմա այս կոմբինացիայի արդյունքում հասել ենք մի իրավիճակի, որ հաստատուն պարամետրերը հիմա արդեն առաջիկա 10 տարվա ընթացքում փոփոխությունների չենթարկվեն, և եթե այդ փոփոխականներն էլ մնան իրենց նույն տրամաբանության մեջ, այսօրվա պայմաններում, դրանով լուծել ենք հարց, որ 10 տարի ջրի գինը որոշակի կայուն մնա, և մյուս կողմից համակարգում գումարներ գեներացվեն, հնարավորություն լինի ներդրումներ անել, համակարգի զարգացումն ապահովել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց նաև. «Նախկինում ձևավորված որոշակի պարամետրեր կային, որ հետագայում վերլուծեցինք ու հասկացանք, որ, եթե հիմա այս լուծմանը չգնանք, 2024-ին այնքան կբարձրանա, որ դե յուր մենք կմնանք դրա շրջանակում, բայց դե ֆակտո կստացվի, որ մինչև 2024-ին չի բարձրացել, բայց 2024-ից հետո մի բան էլ կրկնակի բարձրանում և դուրս է գալիս»: