Աղետ է տեղի ունեցել 2016 թ. բանակցություններում. Փաշինյանը փակագծեր բացեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.04.2024 | 17:54
Փրկարարները կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը
20.04.2024 | 17:35
Հայաստանի և Ադրբեջանի ՝ 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման մասին համաձայնագիրը վերացնում է խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ
20.04.2024 | 17:19
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
20.04.2024 | 16:56
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
20.04.2024 | 16:39
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով
20.04.2024 | 16:10
Էլի նույն կախիչնե՞րն են. Փաշինյանը 2-րդ անգամ այցելեց խնդրահարույց նորոգումով դպրոցներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 16:00
Քաղաքացին ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը․ նա հոսպիտալացվել է
20.04.2024 | 15:51
Հաջողվեց 2 խոշոր իրադարձություն ունենալ. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ գործընթացի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 15:43
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
20.04.2024 | 15:35
Հիմա իրադրության էական փոփոխություն կա․ Փաշինյանը՝ Տավուշում ռուսական հենակետերը հանելու մասին
20.04.2024 | 15:24
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է կյանքից զրկվել
20.04.2024 | 15:05
Հանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
20.04.2024 | 14:37
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
20.04.2024 | 14:08
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
20.04.2024 | 13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Բոլորը

2016թ. ԼՂ բանակցային պրոցեսում տեղի է ունեցել աղետ։ Այսօր առցանց ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2016թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011թ–ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը հայկական կողմից լայնորեն քարոզվում ու գովազդվում է։ Բայց աղետը սա չէ։ Այդ բանակցային փաթեթում նշվում է, որ ԼՂ-ն ունի ԱԺ, ունի դատական իշխանություն և այլն, բայց ոչ ոք չի ասում, որ ԼՂ այդ ժամանակավոր իրավիճակն ու կարգավիճակը ճշգրտելու հարցը, ըստ այդ բանակցային բովանդակության, տեղափոխվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, և ասվել է, որ ՄԱԿ–ի ԱԽ–ն, խորհրդակցելով Հայաստանի հետ, խորհրդակցելով Ադրբեջանի հետ, խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոշում է կայացնում այդ իրավական համակարգերի իրավական ու պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ»,- նշեց վարչապետը։

Նրա մեկնաբանմամբ` այսկերպ ԼՂ հարցի լուծումը, որ բանակցային ամբողջ պրոցեսում գտնվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տիրույթում, այս կետով տեղափոխվում է ՄԱԿ–ի ԱԽ։ Իսկ ՄԱԿ–ի ԱԽ տիրույթում ԼՂ–ի` որ երկրի տարածքում գտնվելու հարցի որոշումը, ըստ Փաշինյանի, դառնում է շատ կանխատեսելի։ «1993թ. ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է մի բանաձև, որտեղ ասվում է` Ադրբեջանի ԼՂ–ի տարածաշրջան։ Ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու անքակտելիությունը։ Այս աղետն է տեղի ունեցել 2016թ. ԼՂ բանակցային պրոցեսում»,- ասաց վարչապետը։

Նա նաև հիշեցրեց, որ 2017թ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ բանակցային պրոցեսը կանգնած է, քանի որ Ադրբեջանի ակնկալիքներն անընդունելի են ՀՀ–ի համար։