Փաշինյանը նշեց` որ դեպքում դեմ չի լինի ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդ լինելուն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
19.04.2024 | 20:16
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
19.04.2024 | 20:02
Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան
19.04.2024 | 19:50
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
19.04.2024 | 19:39
208 մլն դրամ անարդյունավետ ծախս․ ՊՎԾ-ն հրապարակել է Փաշինյանի հանձնարարությամբ իրականացրած ստուգումների արդյունքները
19.04.2024 | 19:32
Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ. Միրզոյան
19.04.2024 | 19:30
«Գնացե´ք Ալեքսանյանի շուկան ստուգեք». առևտրականների ապրանքը դարձյալ առգրավվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե խոսակցությունը բնական զարգացում և շարունակություն է ունենալու, և մենք տեսնելու ենք հարաբերությունների ընդհանուր կարգավորման հեռանկարը, ապա Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը մենք լրջորեն կդիտարկենք»,- այս մասին առցանց մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին ԵՏԲԽ պատվավոր նախագահ, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալ։

Հարցին, թե Հայաստանն ինչպե՞ս է վերաբերվում այդ հայտարարությանը, և արդյոք Երևանը դիտարկո՞ւմ է Բաքվին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը, ու դրա համար ի՞նչ քայլեր է ակնկալում Ադրբեջանի իշխանությունից, Փաշինյանը պատասխանեց. «Եթե Ադրբեջանը նման ցանկություն հայտնի, բոլոր դեպքերում կդիտարկենք։ Մեր դիրքորոշումը կախված կլինի այն խոսակցության շարունակության վեկտորից, որի մասին ես ասում եմ։ Այսինքն՝ ես չեմ կարող հիմա դիրքորոշում արտահայտել, որովհետև նախ հարցը պաշտոնապես սեղանին չի, բայց եթե նույնիսկ սեղանին է, մեզ համար դա պրոցես է, որի նկատմամբ վերաբերմունքը կախված կլինի մեր այն խոսակցությունից։

Եթե մենք տեսնում ենք, որ դա մի քայլ է, որը նպաստելու է մեր օրակարգին, այն է՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացել, բնականաբար Արցախի հարցի կարգավորման հեռանկարը, կոմպրոմիսների հնարավորությունը և այլն, այսինքն՝ դա ընդհանուր համատեքստում պետք է լինի. եթե մենք մյուս կետերով գնում ենք առաջ, անտրամաբանական կլինի, որ մենք կոնֆլիկտի նոր օջախ ստեղծենք»: