Համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 25-ամյա երիտասարդը

Լուրեր

19.04.2024 | 14:56
Հայտնաբերվել է մահվան ելքով վթարի գործով հետախուզվողը․ վերջինս կալանավորվել է
19.04.2024 | 14:45
CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված
19.04.2024 | 14:43
«Արմավիր» ՔԿՀ-ի խցերում խուզարկություններ են կատարվել
19.04.2024 | 14:32
Արդարադատության նախարարությունում ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության INL տնօրենի գլխավորած պատվիրակությանը
19.04.2024 | 14:21
«Մազերիցս բռնած գլուխս տվել է պատին»․ ինչո՞ւ են վկաները մեղմում ցուցմունքները
19.04.2024 | 14:13
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում․ 35-ամյա երիտասարդը ձերբակալվել է
19.04.2024 | 14:02
ԱՄՆ Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
19.04.2024 | 14:00
Երեք օր առաջ  ԱՆ-ում  և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են․ ՔԿ
19.04.2024 | 13:57
Թուրքիայում պարենային գնաճը 13 անգամ գերազանցում է ՏՀԶԿ-ի երկրների միջին ցուցանիշը
19.04.2024 | 13:46
Լեհաստանում երկու կասկածյալ է ձերբակալվել Վիլնյուսում Նավալնիի համախոհ Լեոնիդ Վոլկովի վրա հարձակման գործով
19.04.2024 | 13:38
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված
19.04.2024 | 13:31
Ապրուստիս միակ միջոցն է, 100 հազար դրամ էլ տուգանք ունեմ, ո՞նց եմ մուծելու․ առևտրական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 13:25
Ադրբեջանում «Արևմուտքի հետ կապերի» համար լրագրող է ձերբակալվել
19.04.2024 | 13:16
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ Ազնավուրին
19.04.2024 | 13:07
Առգրավված ապրանքը տանում ենք հատուկ վայր․ Արամ Գյուլզադյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ Այգեզարդ գյուղի երկու բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու և խուլիգանություն կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգն «Արտաշատի բժշկական կենտրոն»  ՓԲԸ-ից ստացվել է  2021թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:15-ին, որով ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժինը տեղեկացվել է, որ բժշկական կենտրոն է ընդունվել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի 2 բնակիչ, նրանցից մեկը՝ «Գանգուղեղային տրավմա, կոմա», մյուսը՝ «Գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Այգեզարդ գյուղի Պուշկին-Կոստան փողոցների խաչմերուկում նույն գյուղի 47-ամյա բնակիչն իր վարած ավտոմեքենայով բախվել է 25-ամյա համագյուղացու ավտոմեքենային, որից հետո իջնելով ավտոմեքենայից՝ ձեռքին եղած հրացանը պահել է երիտասարդի ուղղությամբ և հայհոյանքներ հնչեցրել: Նրանց միջև քաշքշուկ է առաջացել, որի ընթացքում կրակոց է արձակվել, իսկ 25-ամյա երիտասարդը, հրացանը խլելով համագյուղացու ձեռքից, խզակոթով հարվածել է վերջինիս գլխին: Վիճաբանությանը միջամտած անձանցից մեկը հարվածել է երիտասարդին, որից  հետո վերջինիս եղբայրը մոտեցել և մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա գլխին:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով, իսկ վերջինիս եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է: