Ամսական 500 ԱՄՆ դոլար․ «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալները կաշառք են տվել քրեակատարողական հիմնարկի պետին և աշխատակցին

Լուրեր

20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
20.04.2024 | 10:17
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետին և անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին դատապարտյալների կողմից կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները պատիժ կրելու ընթացքում, արտոնություններ ստանալու նպատակով, մտերիմ հարաբերություններ են հաստատել և կաշառք տալու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել Քրեակատարողական հիմնարկի պետի և անվտանգության բաժնի աշխատակցի հետ:

Քննությամբ պարզվել է, որ դատապարտյալը, Քրեակատարողական հիմնարկի պետի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար պայմանավորվել է վերջինիս որպես կաշառք յուրաքանչյուր ամիս 500 ԱՄՆ դոլար գումար տալ և խոշոր չափերի կաշառք տալու` իր հանցավոր նպատակն իրականացնելու համար, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելելու հանգամանքն օգտագործելով, 2019թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանցից հավաքագրել է տարբեր չափերի գումարներ, որոնց մի մասը՝ խոշոր չափերի՝ ընդհանուր 1.500 ԱՄՆ դոլար գումարը, պայմանավորվածության համաձայն, Քրեակատարողական հիմնարկի պետին փոխանցելու և հնարավոր բացահայտման խոչընդոտները վերացնելու նպատակով, իր մտերիմ անձի միջոցով, փոխանցել է հիմնարկի պետի ընկերոջը, վերջինս էլ՝ հիմնարկի պետին:

Արդյունքում հիշյալ դատապարտյալին և նրա «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում տրվել են արտոնություններ՝ քրեակատարողական հիմնարկ են մտցվել արգելված իրեր, դատապարտյալներն անարգել դուրս են եկել իրենց խցերից, զբաղվել են թղթախաղով, տեղաշարժվել փակ ռեժիմի գոտում, օգտագործել ալկոհոլ, շահագործել բջջային հեռախոսներ, իսկ քրեակատարողական հիմնարկի որոշ խցերի պլանային և ոչ պլանային խուզարկություններն առանձին դեպքերում կրել են ձևական բնույթ:

Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև` նույն քրեակատարողական հիմնարկում մեկ այլ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառք ստանալու մեկ այլ դեպք:

Ըստ գործով ձեռք բերված փաստական տվյալների՝ Արարատի մարզի բնակիչը, քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում, պայմանավորվածություն է ձեռք բերել քրեակատարողական հիմնարկի անվտանգության բաժնի աշխատակցի հետ կաշառքի դիմաց քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի արգելված իրեր տեղափոխելու հարցում, որից հետո վերջինս հանդիպել է դատապարտյալի կողմից մատնանշած, վերջինիս մտերիմ անձի հետ ու ստացել արգելված իրերը:

Անվտանգության աշխատակիցը, 2018թ. նոյեմբեր ամսվա  տարբեր օրերին ընդգրկված լինելով քրեակատարողական հիմնարկի անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կազմում, արգելված իրերը ծառայակիցներից գաղտնի տեղափոխել է քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի ու հանձնել դատապարտյալին, ինչի դիմաց վերջինս հիշյալ աշխատակցին տվել է  կաշառք, որը նա ստացել է ինչպես կանխիկ, այնպես էլ՝  վճարային համակարգի միջոցով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դատապարտյալներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ մյուսին՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց մասով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2019 թվականի նոյեմբերին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Քրեակատարողական հիմնարկի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ անվտանգության բաժնի աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և  308-րդ հոդվածի 1-ին մասով (1 դրվագ):