Դատախազությունը դիմել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ պետությանը պատկանող հողամասերը վերադարձնելու հարցով. նաև քրգործեր են հարուցվել

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Դիլիջանի համայնքապետարանից, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից և ՀՀ կադաստրի կոմիտեից պահանջված և ստացված փաստաթղթերի համադրությամբ ուսումնասիրվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ կնքված պայմանագրերը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ թեև պայմանագրերով ՊՈԱԿ-ի համար սահմանվել են շինարարական աշխատանքներն ավարտելու հստակ ժամկետներ, ինչպես նաև նախատեսված ժամկետում շինարարական աշխատանքները չկատարելու և պայմանագրի անբաժանելի մասը կազմող բիզնես ծրագրով նախատեսված պայմանները չկատարելու դեպքում պայմանագիրը չեղյալ համարելու և հողամասը առանց ֆինանսական փոխհատուցման սեփականատիրոջը վերադարձնելու պարտականություն, սակայն պայմանագրերով սահմանված ժամկետներում շինաշխատանքների չիրականացման դեպքերում պայմանագրերը չեն չեղարկվել, և հողամասերը շարունակում են ծանրաբեռնված մնալ պայմանագրային պարտավորությունները չկատարած կառուցապատողների իրավունքով:

Մասնավորապես, 2008թ. մարտի 4-ին Ա. Հ.-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն վերջինիս կառուցապատման իրավունքով տրամադրվել է 0,3 հա և 0,35 հա մակերեսներով հողամաս, և շինարարական աշխատանքների կատարման համար սահմանվել է ժամկետ մինչև 30.12.2015թ.: Սակայն մինչ օրս շինաշխատանքներ չեն իրականացվել: Նույնանման պատկեր է արձանագրվել նաև N ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի ուսումնասիրությամբ, որով շինարարական աշխատանքներ չեն իրականացվել ո՛չ պայմանագրով սահմանված ժամկետում՝ մինչև 30.12.2014թ., ո՛չ էլ մինչ օրս:
Որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել նաև մեկ այլ ՍՊԸ-ի հետ 2006թ. հուլիսին կնքված նմանատիպ պայմանագրով:

Եվ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ կառուցապատման նպատակով հողամասը երեք տարվա ընթացքում կամ պայմանագրով նախատեսված ժամկետում չօգտագործելը հողամասի նկատմամբ կառուցապատողի իրավունքը դադարեցնելու և հողամասը ՀՀ-ին վերադարձնելու հիմք է, (եթե պայմանագրով նախատեսված չեն շինարարության ավարտի ավելի երկարատև ժամկետներ), նշված դեպքերից որևէ մեկի պարագայում նման գործըթնաց չի իրականացվել:

Վերոհիշյալ փաստերի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դիմել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինութանը՝ միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ երեք սուբյեկտների պարագայում էլ կառուցապատման իրավունքը դադարեցնելու, նշված հողամասերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու, ինչպես նաև արձանագրված խախտումները, դրանց պատճառներն ու նպաստող պայմանները վերացնելու համար և արդյունքների մասին սահմանված ժամկետներում գրավոր հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը: