ԱՄՆ-ը հավանություն է տվել Դոնբասում հրադադարի վերականգնմանը

Լուրեր

17.11.2026 | 11:58
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:56
Պերուում Հռոմի պապի աչքին է դիպել ամբոխից նետված տերողորմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:55
Ինչո՞վ եք տարբերվում սովետից, 99 տոկոս քվեարկում էին Կոմկուսի օգտին. Արթուր Խաչատրյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:47
ԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու հնարավորությունները
17.11.2026 | 11:38
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին՝ 25 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին
17.11.2026 | 11:35
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:30
Հայտնի է՝ որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ
17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
17.11.2026 | 11:15
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:08
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վաշինգտոնը ողջունում է ԵԱՀԿ հայտարարությունը, որ Եռակողմ շփման խմբի անդամները համաձայնել են վերադառնալ Դոնբասում հրադադարին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ-ի հայտարարությունը՝ Ուկրաինայի կառավարական ուժերի և Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հովանավորվող ուժերի կողմից 2020 թվականի հուլիսի 22-ի հրադադարի հսկողությունը պահպանելու լիակատար վճռականության մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Փրայսը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ԵԱՀԿ-ին և Նորմանդական գործընթացին Մինսկի համաձայնագրերի իրականացման համար՝ ի հաստատումն իր դիրքորոշման, որ հակամարտությունն Ուկրաինայի արևելքում կարող է լուծվել միայն ապաէսկալացիայի մթնոլորտում։

Այս առնչությամբ Պետքարտուղարությունից հայտարարել են, որ ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել Ռուսաստանին դուրս բերել ուժերը, որոնք կենտրոնացված են Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով։

Տաթև Ֆռանգյան