«Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շարքը 2022-ին լինելու է շարունակական

Լուրեր

11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
Բոլորը

Դեկտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու հնագույն և միջնադարյան ամրոցների պահպանությանն ու վերականգնմանը՝ որպես հայկական պետականության սիմվոլների, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ոչ նյութական և նյութական ժառանգություն

Փոխնախարարը ընդգծել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է ևս 8 արժեքներով:

2021 թվականին նախարարության համակարգում գործող 21 թանգարաններ իրենց գործունեության շրջանակում իրականացրել են հետևյալ աշխատանքները՝ թանգարանային առարկաների վերականգնում, ամրակայում՝ ավելի քան 800 միավոր, 146 ժամանակավոր ցուցահանդեսների կազմակերպում, գիտակրթական 1742 ծրագրեր, շուրջ 800 000 այցելու, գիտահետազոտական 86 աշխատանք, թանգարանային ֆոնդերի համալրում 5192 միավորով:

2021 թվականին շարունակվել է նաև գրահրատարակչության ոլորտի ծրագիրը, որի շրջանակում պետական աջակցությամբ իրականացվել են «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին», «Հայ գրականությունը թարգմանություններում», «Գրքի երևանյան փառատոնը», «Աջակցություն ոչ պետական մամուլին» միջոցառումները։

Հուշարձաններ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18-ի) առթիվ կազմակերպվել է աշխատաժողով հուշարձանների պահպանության ոլորտին առնչվող բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Արդյունքներն ամփոփվել և կարևոր ուղենիշները տեղ են գտել ոլորտի ռազմավարության մեջ։

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում (սեպտեմբերի 25-26-ը) Հայաստանի Հանրապետությունում և Արցախում «Համընդգրկուն ժառանգություն» խորագրի ներքո իրականացվել են ավելի քան 300 միջոցառումներ, որին մասնակցել են ավելի քան 20000 այցելուներ։

«Բացման արարողությանը Երերույքի տաճարի մոտ կայացած համերգին ներկա էր ավելի քան 1000 հանդիսատես։ Պատմամշակութային վայրերում դասական և հոգևոր համերգների գաղափարը շարունակական է և նպաստում է քիչ այցելվող հուշարձանների հանրայնացմանը»,- տեղեկացրել է Ա. Խզմալյանը:

Արա Խզմալյանը կարևորել է «Արձագանք» և «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» արձանների վերականգնման ու դրանց տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացումը։ Դրանից բացի՝ մեկնարկել են շուրջ մեկ տասնյակ հուշարձանների վերականգնման, բարեկարգման նախագծանախահաշվային ու նախապատրաստական այլ աշխատանքներ։

Պեղումներ

Անդրադառնալով պեղումներին՝ Արա Խզմալյանը փաստել է, որ տարվա ընթացքում տրվել են ավելի քան 50 պեղումների թույլտվություններ, այդ թվում՝ Արտաշատ և Դվին պատմական մայրաքաղաքների, Սանահինի, Բարձրաքաշի, Սրվեղի վանքի, Դաշտադեմի ամրոցի, Տավուշի բերդի ամրակայման համար անհրաժեշտ հատվածների փրկարարական պեղումների թույլտվություններ։

«Պեղումներից հայտնաբերված հնագիտական հավաքածուների ժամանակավոր ցուցադրություններ են կազմակերպվել «Հողի գաղտնիքը» խորագրի ներքո։ Նոյեմբերի 30-ից Շահումյանի դամբարանից հայտնաբերված հնագիտական գանձերը ցուցադրվում են Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում, դեկտեմբերի 15-ից «Մեծամորի ոսկին» ցուցադրվում է Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում»,- նշել է Արա Խզմալյանը և տեղեկացրել, որ 2022 թ․ այս խորագրով ցուցադրությունների շարքը լինելու է շարունակական. հաջորդը՝ մայրաքաղաք Արտաշատից հայտնաբերված հնագիտական գտածոների ցուցադրությունն է։

Արա Խզմալյանը նաև շեշտել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու հնագույն և միջնադարյան ամրոցների պահպանությանն ու վերականգնմանը՝ որպես հայկական պետականության սիմվոլների։

«Այս համատեքստում 2021 թ․ իրականացվել են Տավուշի բերդի և Դաշտադեմի պեղումները, իսկ 2022 թ․ աշխատանքներ են նախատեսվում Լոռի բերդ, Տավուշի բերդ, Դաշտադեմ և Ամբերդ ամրոցներում»,- ասել է փոխնախարարը:

Արա Խզմալյանի փաստմամբ՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում վերականգնվում են տասնյակից ավելի հուշարձաններ։ Այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել են «Դաշտադեմ ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները: