Եթե միջանցքներ ասելով Թուրքիան նկատի ունի ՀՀ ճանապարհները որպես ՀՀ սուվերեն տարածք օգտագործելը, մեր մոտեցումները համընկնում են. ԱԽ քարտուղար

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Ընդհանուր առմամբ, հայ-թուրքական օրակարգ դեռևս չկա։ Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Խոսելով օրակարգի հնարավոր բաղադրիչների մասին՝ Գրիգորյանը նշել է. «Օրինակ՝ Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի համար մեծ հնարավորություններ է ստեղծում, և դա նաև տնտեսապես փոխկախվածություն է ստեղծում ՀՀ-ի և Թուրքիայի միջև, ինչն անվտանգության կարևոր գործոն է»։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ եթե Հայաստանն ուզում է հայ-թուրքական սահմանի բացում, ապա պետք է միջանցքներ տրամադրի։ Հարցին՝ Հայաստանն այդ նախապայմանը կատարե՞լ է, ԱԽ քարտուղարն արձագանքել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միջանցքի մասին ցանկացած քննարկում մեզ համար «կարմիր գիծ» է։ Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքի վերաբերյալ որևէ հարց։ Եթե միջանցքներ ասելով Թուրքիան նկատի ունի Հայաստանի ճանապարհները որպես ՀՀ սուվերեն տարածք օգտագործելը, ապա մեր մոտեցումները համընկնում են»։

Պաշտոնյան հավելել է, որ պետք է նստել սեղանի շուրջ և քննարկել բոլոր հարցերը։

Մերի Մարտիրոսյան