Հայկ Մարությանը սկսեց «սև-սպիտակ» բացասական արշավը․ հեղափոխությունը խժռում է իր զավակներին․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 14:44
Իսրայելը որպես պետություն չի ճանաչել և վստահ եմ՝ չի էլ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Չերնամորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:34
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 14:25
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը միջազգային ներդրողներին ներկայացրել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները
29.06.2026 | 14:16
«Դադարեցրե՛ք դա»․ Օրբելյանի և Սեդա Սաֆարյանի վեճից հետո փաստաբանին նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:07
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար
29.06.2026 | 13:59
Ընդդիմադիր 3 ուժերին պաշտպանության տակ էին առել Պուտինը և ՌԴ այլ պաշտոնյաներ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:54
Հրդեհ Կապուտանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
29.06.2026 | 13:45
Կայա Կալլասն ու ԵՄ պաշտոնյաները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիա են մեկնում
29.06.2026 | 13:37
Ինչո՞ւ եք 4 օր անց արձագանքել ժամը 20-ից հետո ընթացող քվեարկություններին․ ՍԴ դատավորը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:28
Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը ռուսական հարկադրանքը նվազեցնելուն ու Եվրոպայի հետ կապերը խորացնելուն․ Գերմանիայի ԱԳ նախարար
29.06.2026 | 13:20
Ամուսնալուծված, երեխա ունեցող արցախցիներից ովքեր կարող են դիմել բնակապահովման ծրագրին. մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի զրուցակիցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է

-Պարո՛ն Աբրահամյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը պաշտոնանկ արեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, պատճառաբանությունները հստակ էին՝ քաղաքապետը ոչ միայն դուրս է եկել ՔՊ-ից, այլև չի աշխատում «Իմ քայլը» խմբակցության հետ, որ քաղաքապետարանում կան կոռուպցիոն երևույթներ։ Ձեր կարծիքով՝ սա ի՞նչ պրոցես է, ինչո՞ւ կառավարող ուժը պաշտոնանկ արեց և փոխեց գործող քաղաքապետին։

-Երբ այս գործընթացը սկսվեց, առաջին բանը, որ հիշեցի, դա ավագանու ընտրությունն էր, որի նախընտրական արշավի ժամանակ Հայկ Մարությանը սկիզբ դրեց «սևերի և սպիտակների»՝ դեռևս շարունակվող բացասական արշավին։ Ինչպես ասում են՝ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։ Իհարկե, զուտ տեսարանի առումով, երևանցու աչքերով՝ տհաճ գործընթաց է տեղի ունենում՝ անկախ այն հանգամանքից, թե Հայկ Մարությանն ինչպիսի տհաճ և ոչ ցանկալի հայտարարություններ է հնչեցրել, հատկապես՝ 2018 թվականին։ Բայց եթե սրան զուգահեռ տանում ենք բոլոր այն գործընթացները, որ ընթանում են համայնքներում ՏԻՄ ընտրություններից հետո, որտեղ հաղթում է ո՛չ ՔՊ-ին հաճելի որևէ գործիչ, տեղական կառավարիչ, անընդհատ որևէ մեկին ձերբակալում են, կալանավորում են, սպառնում ու ճնշում են, դուրս են հանում խաղից։

ՔՊ-ն սկսել է որևէ ձևով չհանդուրժել որևէ անձի, որը նույնիսկ չեզոք վերաբերմունք ունի իրենց նկատմամբ։ Իհարկե, չի նշանակում, որ այն անձինք, ովքեր ՔՊ-ով կամ նրան հաճո քաղաքական հարակից ուժերով են առաջադրվել, մեծ հարգանք ունեն ՔՊ-ի և նրա արժեհամակարգի, նրա գաղափարախոսության հետ կապված, որովհետև դա իրականում գոյություն չունի։ Դրանք մարդիկ են, որ ասում են՝ պետք է դառնալ քաղաքապետ, համայնքի ղեկավար, ստիպված մտանք այդ համակարգեր։ Դա բերելու է փլուզման։ Եթե գանք Երևանի քաղաքապետի շուրջ իրադարձություններին․ զզվանք առաջացնող տեսարաններ են, մարդիկ, որ մեկ տարի առաջ մի հայտարարություն էին անում, հիմա ստիպված են այլ բան հնչեցնել։ Այս գործընթացը մի մասով է ուրախացնում՝ իշխող ուժի դրած այս հիմքըն ավելի է արագացնելու նրա հեռացումը, քան կարելի է պատկերացնել։

-Ձեր պատկերացմամբ՝ ճի՞շտ է այն հիմնավորումը, որ եթե քաղաքապետը և նրան իշխանության բերած ուժը լեզու չեն գտնում, մի ուղիով չեն նայում, պետք է հեռանա քաղաքապետը։

-Այստեղ երկու խնդիր կա․ առաջինը քաղաքական հարթության մեջ է, ինչը Ձեր հարցադրման ուղերձներից մեկն է։ Երկրորդը միջին վիճակագրական երևանցու մոտեցումն է, իսկ Երևան քաղաքը ունի մեկ միլիոնից ավելի բնակիչ, և այս իրավիճակում ու այս պահին գլխավորում է իշխանությունը, և որ նա խնդիր ունի քաղաքապետի պաշտոնում գտնվող անձի հետ, պետք է քաղաքական բաղադրիչից բացի՝ հաշվի առնվի նաև երևանցիների մոտեցումը։ Ինձ համար ակնհայտ է, որ կան մեծաթիվ երևանցիներ, որոնք քաղաքական իմաստով որևէ ուժի չեն համակրում, առհասարակ դեմ են եղել Մարությանին քաղաքապետ ընտրելուն՝ հաշվի առնելով նրա անցյալը ոչ մունիցիպալ կառավարման համակարգում։ Իշխանության կողմից հիմա ամենատհաճ գործիքակազմի կիրառումը մարդկանց մոտ հակառակ ասոցացիաներն է առաջացրել և առավել մեծացնելու է Երևանում իշխանության նկատմամբ մարդկանց ունեցած նեգատիվը։

-Տարիներ առաջ ՀՀԿ-ի օրոք հեռացվեց քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, և այսպիսի հանրային դատավարություն տեղի չունեցավ, ավագանու անդամներն իրենց վերաբերմունքը չարտահայտեցին, պարզ չէր՝ ինչ է կատարվում։ Շշուկներ կային՝ նախագահի աշխատակազմի անդամներից մեկի հետ միջադեպ էր տեղի ունեցել Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ։ Ընդ որում՝ առանց անվստահության գործընթացի, ուղղակի նրան ասվեց, որ հեռանա, իսկ հիմա այդպիսի հանրային պրոցես գնաց։ Տարբերություն չե՞ք նկատում։

Խնդիրն այն է, որ եթե կա նման հարց, հաշվի առնելով նաև այն, որ երևանցիների կողմից ընտրված անձ լինելը հայեցողական պաշտոն չէ, որին կարելի է ուղղակի հեռացնել․․․ Նա, ըստ էության, ընտրվել է երևանցիների կողմից, և եթե համեմատության մեջ դնենք 2011 թվականի գործընթացի հետ, որ Դուք ներկայացրեցիք, կար քաղաքական, ներկուսակցական քննարկում իրավիճակի վերաբերյալ, կար գնահատական, և արդյունքում կողմերը որոշեցին, որ ճիշտ ճանապարհը քաղաքապետի փոփոխությունն է։ Ընդ որում՝ ի տարբերություն այս փուլում իշխանության առաջադրած թեկնածուի, որը թեև ավագանու անդամ է, քաղաքապետի առաջին տեղակալն է, հանրության լայն շրջանակներին ծանոթ չէ, նրա ունակությունները հայտնի չեն, իսկ այն պարագայում Տարոն Մարգարյանն էր, որ ղեկավարել էր Ավան համայնքը, քաղաքապետի տեղակալ էր, ուներ հանրային մեծ ճանաչում, դրական կերպար էր, և այդ փոփոխությունն առանց ցնցումների տեղի ունեցավ։ Իրավիճակը տարբերվում է 10 տարի առաջվանից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան