Բանկի մասնաճյուղի կառավարչի կողմից 618․000 դոլար յուրացնելու գործը դատարանում է

Լուրեր

01.05.2024 | 23:43
Կիրանցում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:37
Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:32
Լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր ա, քան վատ երաշխավորը, անգամ՝ լավ երաշխավորը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպության անվանելու համար հայտնվել է իշխող ուժի քննադատության թիրախում
01.05.2024 | 23:24
Մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:13
Էդ ֆորպոստացումը դրսից ա՞ տեղի ունենում, թե ներսից. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:02
Սահմանի վրա մենք ՊՆ դիրքեր չենք ունենալու. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:00
Շվեդիայի ոստիկանությունը խոսել է «Եվրատեսիլ»-ին սպառնացող վտանգների մասին
01.05.2024 | 22:48
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.05.2024 | 22:45
ՀՀ ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:40
Ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից. Փաշինյանի մեկնաբանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:37
Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. Փաշինյան
01.05.2024 | 22:22
Թուրքմենստանում պաշտոնյաներին պարտավորեցրել են նախագահ Բերդիմուհամեդովի և նրա հոր պատկերով ժամացույցներ գնել
01.05.2024 | 22:11
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բանկի մասնաճյուղի կառավարչի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում, կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ յուրացման մեխանիզմը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչը, միասնական դիտավորությամբ, իր կառավարչական լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ, սակայն իր օգտին օգտագործելով, կեղծ դրամարկղի ելքի օրդերներ պատրաստելու և օգտագործելու եղանակով մաս-մաս ելքագրել և հափշտակել է 2017-2020թթ. ընկած ժամանակահատվածում քաղաքացիների կողմից բանկի մասնաճյուղում ներդրված ավանդների՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 618 000 ԱՄՆ դոլար գումար՝ բանկին զրկելով իր պարտավորությունների կատարումից և պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կառավարչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելանք է դրվել կառավարչի գույքի վրա:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: