Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու քրգործի վարույթը կասեցվել է

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու քրեական գործի վարույթը դեռևս մայիսի 25-ին կասեցվել է, սակայն այս մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չէր տարածվել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ վարույթը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ).

«Այս պահին դեռևս շարունակվում է դատաձգաբանական փորձաքննությունը։ Չեմ բացառում, որ արդյունքները ստանալուց հետո քեական գործը կրկին վերաբացվի»,- նշեց Թադևոսյանը։

Հիշեցնենք՝ 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած 63-ամյա Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր 2019 թվականի սեպտեմբերի 23-ին։ Ըստ ՔԿ հաղորդագրության՝ քննությամբ տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ գեներալ-գնդապետը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: Հարցաքննվել էին վկաներ, այդ թվում և Հայկ Հարությունյանի հետ նույն առանձնատանը գտնված անձը։ Թե ինչ մանրամասներ է հայտնել վկան, մինչ օրս չի հրապարակվում։

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան առթիվ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:

Հավելենք նաև, որ Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով:

 

Ռոզա Վարդանյան