Հայկ Մարությանը ո՞ր քաղաքական ուղուց է շեղվել. Իզաբելլա Աբգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
24.04.2024 | 21:12
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:00
Ոսկեպարը կարող է անկլա՞վ դառնալ․ մտահոգություններ սահմանազատման մեկնարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 20:48
Որքա՞ն է կազմում ցեղասպանության ընթացքում հայերին հասցված տնտեսական վնասը
24.04.2024 | 20:34
Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիր են ստորագրել
24.04.2024 | 20:20
Միլանը գլխավոր մարզչի պաշտոնի համար նոր թեկնածու ունի
24.04.2024 | 20:06
Ադրբեջանը մեզ տարածքներ պետք է վերադարձնի․ Ռուբեն Գալչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 20:00
Պատերազմն է սահմանազատման այլընտրանքը․ Ադրբեջանը հարձակման է պատրաստվել՝ Տավուշից բացի, նաև այլ տեղերում․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 19:43
Ժան-Լյուկ Մելանշոնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.04.2024 | 19:29
Նոր երկրներ կմիանան Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների խմբին․ Ռուբեն Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 19:15
Հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ Կիպրոսի ԱԳՆ
24.04.2024 | 19:00
Արցախում տեղի ունեցածը ցեղասպանական գործողություններ էին. ՌԴ խաղաղապահների ներկայությունը միմիայն խրախուսել է Ադրբեջանի գործողությունները. Հայկ Դեմոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 18:47
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.04.2024 | 18:42
Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի
24.04.2024 | 18:32
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Քիչ առաջ մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում միայն Հայկ Մարությանին անվստահություն հայտնելն է և Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի պաշտոնում ընտրելը։ Անվստահության գործընթացը նախաձեռնել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը` Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած փակ հանդիպումից հետո։

Նիստը վարում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երևանի ավագանու նիստում ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանից հետաքրքրվեց, թե ինչ նկատի ուներ «Իմ քայլը» խմբակցությունը, երբ իր հայտարարության մեջ նշում էր, որ Երևանի քաղաքապետը շեղվել է քաղաքական ուղուց։ «Այդ ո՞ր քաղաքական ուղուց էր շեղվել քաղաքապետը»,- հարցրեց նա։

Ի պատասխան՝ Գալջյանը նշեց. «Այդ պահի ճգնաժամն առաջացել է այդ քաղաքական խզումից հետո, դրա հետևանքով։ Նախկինում առանձին ընտրվում էր քաղաքապետ, և առանձին ընտրվում էին ավագանու անդամներ։ Հետո տեղի ունեցավ ընտրակարգի փոփոխություն, ներդրվեց համամասնական ընտրական համակարգ, ինչը ենթադրում է, որ քաղաքացիներն ընտրում են քաղաքական ուժերին, ոչ թե անձերին։ Այսինքն՝ դա նշանակում է, որ եթե այդ համամասնական ցուցակի որևէ անդամ, այդ թվում՝ առաջին համարը, այլևս չի կիսում այդ քաղաքական ուժի հետ իր քաղաքական հայացքները և լքում է այդ քաղաքական ուժը, ապա տվյալ պարագայում այն կարգավիճակը, պաշտոնը, որն ստացել է այդ քաղաքական ուժի առաջադրման արդյունքում, ապա շատ տրամաբանական է, որ տեղի ունենա այս փոփոխությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում: