Գագիկ Բեգլարյանը և նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով

Լուրեր

08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
Բոլորը

ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից՝ Բեգլարյանն ու նրա ընտանիքին արդեն իսկ ծանուցվել են դեկտեմբերի 27-ին Դատախազություն ներկայանալու և ուսումնասիրման նյութերին ծանոթանալու համար։

Ինչպես տեղեկանում ենք «Ազդարար» տեղեկատվական հարթակից՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Գագիկ Բեգլարյանին, նրա կնոջը՝ Նունե Նիկոյանին, երեխաներին՝ Նատելլա և Հրանտ Բեգլարյաններին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:

Ծանուցումը ստանալուն պես՝ մեկամսյա ժամկետում, նրանք պետք է ներկայանան ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, ծանոթանան գործի նյութերին և դրա վերաբերյալ դիրքորոշում ներկայացնեն:

Հիշեցնենք՝ դեռևս 2020-ի մարտին Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում էր հայտարարել՝ Բեգլարյանին մեղադրելով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույք հափշտակելու համար։ Խոսքը մայրաքաղաքի Կասկադի տարածքում գործող մանկապարտեզի օտարման մասին է։

Ըստ քրեական գործի, 13 տարի առաջ՝ 2008-ին մայրաքաղաքի Կենտրոնի թաղապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Բեգլարյանը երկու մանկապարտեզներ վերամիավորելու գործընթաց է սկսել։ Ապա 2009-ին, արդեն որպես Երևանի քաղաքապետ, մի որոշում է կայացրել, որով միավորված մանկապարտեզի ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով տարածքը դարձել է հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո այդ անշարժ գույքը ընդամենը ավելի քան 23 միլիոն դրամով օտարվել է, իսկ 2011թ. փետրվարին 24 միլիոն դրամով գրանցվել է Բեգլարյանի հոր անվամբ, այնուհետև որպես ժառանգորդ այն գրանցվել է Գագիկ Բեգլարյանի անվամբ։ Ստացվում է՝ համայնքային գույքը օտարվել է իրական արժեքից 10 անգամ պակաս գնով

Բեգլարյանը Հայաստան է վերադարձել մայիսի 17-ին և կալանավորվել հենց օդանավակայում, սակայն անազատության մեջ անցկացրել ընդամենը մեկ օր։ Հաջորդ օրը նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել է 50 միլիոն ՀՀ դրամ գրավով։

Ռոզա Վարդանյան