ԱՄՆ-ը ողջունել է Ադրբեջանի կողմից 10 հայ զինվորականների ազատ արձակումը

Լուրեր

16.04.2024 | 19:16
Ուզում ենք, որ ոստիկանի երեխան ծնողներին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 19:03
Զելենսկին ստորագրել է մոբիլիզացիայի մասին օրենքը
16.04.2024 | 18:50
Հակոբ Ասլանյանի միջադեպով անցնող ձերբակալված քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին տեղեկությունն ուսումնասիրվում է․ ՆԳՆ խոսնակ
16.04.2024 | 18:32
Հայ կինոյի օրվա առթիվ «Ազգային սինեմատեք» կինոթանգարանում բացվել է երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի ցուցահանդեսը
16.04.2024 | 18:24
Ֆրանսիան պաշտոնապես «օլիմպիական զինադադար» չի առաջարկել. Պեսկով
16.04.2024 | 18:17
Բետոնը ճա՞ք տվեց․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
16.04.2024 | 18:16
Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավորին
16.04.2024 | 18:09
Անհնար է բակերում մեքենա կայանել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 18:05
Արարատ Միրզոյանը երկօրյա այցով կմեկնի Սաուդյան Արաբիա
16.04.2024 | 18:03
ՊՆ նախկին շենքը կպայթեցվի, ԱՆ-ում խուզարկություններով ձերբակալված անձ չկա․ ԼՈՒՐԵՐ
16.04.2024 | 17:53
Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը կառույցում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
16.04.2024 | 17:52
Ստավրոպոլում ռուսական բանակը վարկաբեկելու համար Ադրբեջանի քաղաքացու են տուգանել
16.04.2024 | 17:43
Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, ուսուցիչը վնասվածքներ է ստացել․ ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 17:32
ՀՀ ոստիկանության օրվա առիթով տոնական միջոցառում Հյուսիսային պողոտայում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.04.2024 | 17:24
Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան
Բոլորը

ԱՄՆ-ը ողջունել է Ադրբեջանի կողմից 10 հայ զինվորականների ազատ արձակումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում կայացած բանակցություններից հետո։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 19-ին ԵՄ աջակցությամբ 10 հայ ձերբակալվածների ազատ արձակումը։

Մենք կոչ ենք անում ամբողջությամբ և արագ ազատ արձակել մնացած բոլոր ձերբակալվածներին, փոխանակել աճյունները և հաշվետվություն ներկայացնել անհետ կորածների վերաբերյալ։ Մենք կարևորում ենք ձերբակալվածների նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վերադարձրել էր 10 հայ զինծառայողների, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16–ին տեղի ունեցած սահմանային բախումների ժամանակ։

Տաթև Ֆռանգյան