Հայտնի են «Օմիկրոն» շտամի ախտանշանները և դրանց առաջացման ժամկետները

Լուրեր

29.03.2024 | 12:15
Հայտնաբերվել է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվողը
29.03.2024 | 12:04
Խուզարկություններ՝ Սեֆիլյանի և ԱԺԲ-ականների բնակարաններում, ՀՀ-ն՝ ԵՄ հավաքի հյուր․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 12:01
Ադրբեջանի Մեջլիսի նախագահը՝ Ժնևում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին
29.03.2024 | 11:51
ՌԴ-ն հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա. «Ուկրէներգոն» հայտարարել է էներգետիկ օբյեկտների վնասման մասին
29.03.2024 | 11:40
Սևաստոպոլում ռուսական կործանիչ է ընկել ծովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 11:31
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
29.03.2024 | 11:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Բոլորը

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում։ ԱՀԿ-ի տվյալներով ՝ դրա ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց 3-14 օր հետո, բայց սովորաբար դրանք արտահայտվում են վարակվելուց 5-6 օր հետո, հայտնում է The Mirror պարբերականը։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ZOE COVID Study-ի բրիտանացի հետազոտողները, հիմնվելով իրենց հավելվածի օգտատերերի տվյալների վրա, հրապարակել են «Օմիկրոն» շտամին բնորոշ ախտանշանների ցուցակը։

Ըստ Լոնդոնի COVID-19 հիվանդացածների հաղորդագրությունների՝ հիվանդության նոր տարբերակի ախտանիշներից առավել հաճախ հանդիպում են հարբուխ, գլխացավ, հոգնածություն, հաճախակի փռշտոց, ինչպես նաև կոկորդի քերոց։ Express-ի տեղական լրագրողները նաև ուշադրություն են դարձրել անսովոր ախտանիշին, որը փոքր-ինչ հազվադեպ է հանդիպում՝ ախորժակի կորուստ։

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ պրոֆեսոր Թիմ Սպեկտորն ասել է, որ «Օմիկրոնով» հիվանդացածների մեծ մասը դասական ախտանիշներ չի ունենում, ինչպիսիք են համի և հոտի կորուստը:

Կան հինգ ախտանիշներ, որոնք բնորոշ են «Օմիկրոնին»։

  • քոր կոկորդում,
  • չոր հազ,
  • մշտական հոգնածություն,
  • մկանային ցավեր,
  • երբեմն նույնիսկ գիշերային քրտնարտադրություն։