Freedom House. Հայաստանում առկա է ժողովրդավարության անկում և կոռուպցիայի աճ.  VOA

Լուրեր

27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
Բոլորը

Հայաստանում անցած տարվա ընթացքում արձանագրվել է ժողովրդավարության անկում և կոռուպցիայի աճ, վկայում են իրավապաշտպանները. փոխանցում է VOA-ն:

Անվանի Freedom House իրավապաշտպան կազմակերպության հաղորդմամբ, 2017-ն ընդհանուր առմամբ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում և Եվրասիայում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության հետընթացի տարի կարելի է որակել: Լեհաստանում, Հունգարիայում 2017-ին արձանագրվել է ժողովրդավարական ինստիտուտների վերջին տասնամյակում լրջագույն անկումը:

«Հակալիբերալ քաղաքականությունն ավանդույթ է դառնում է Եվրոպայում», ընդգծում է չորեքշաբթի հրապարակված զեկույցում Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը:

Հայաստանում 2017-ին գրանցվել է ժողովրդավարության մակարդակի անկում, որի արդյունքում երկիրը հայտնվել է Մոլդովայի և Ղրղըզստանի միջև՝ զիջելով Ուկրաինային, Վրաստանին և Արևելյան Եվրոպայի պետություններին։ Մնալով Ռուսաստանից, Բելառուսից, Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայի երկրներից ավելի բարձր: Հայաստանը քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակով ոչնչով չի զիջում Վրաստանին և Կոսովոյին, իսկ դատական համակարգի անկախության աստիճանով նույնիսկ Ուկրաինայից և Կոսովոյից առաջ է անցել:

Առավել ցածր ցուցանիշը ստացել են Հայաստանի ընտրական գործընթացներն ու ժողովրդավարական կառավարման ոլորտները: 2017-ին արձանագրվել է նաև կոռուպցիայի մակարդակի որոշակի աճ:

Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը վատագույն եռյակում են: Բելառուսի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ միասին, Ադրբեջանը պաշտոնապես ավտորիտար պետությունների շարքին է դասվում: «Ավտորիտար պետությունները անհաջողակներ են, որոնք առաջինն են իրենց վրա զգացել 2008-ի և 2014-ի տնտեսական անկումները», ընդգծում են Freedom House-ի զեկույցի հեղինակները:

Հատկապես վտանգավոր է Ռուսաստանում և Ադրբեջանում նկատվող ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ ճնշումներն ու մեղադրանքները, որոնց միջոցով իշխանությունները լռեցնում են պաշտոնական դիրքորոշման հետ չհամաձայնվող հասարակության ձայները:

Պուտինը, Ալիևը և Լուկաշենկոն հասցրել են իրենց երկրներն այն վիճակի, որ այլևս ի վիճակի չեն ավտորիտար համակարգի դեմ ուղղված որևէ բարեփոխումներ կատարել, քանի որ նրանք անձամբ են ավտորիտար համակարգ դարձել, ընդգծում են իրավապաշտպանները: Ուստի, այդ երկրներում ժողովրդավարական լուրջ փոփոխություններ հնարավոր են միայն այդ ղեկավարների հեռանալուց հետո: