Սարգիս Մուրադյանն ընտրվել է Սևան համայնքի ղեկավար

Լուրեր

25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 21:48
Ուկրաինան հայտնել է գրեթե 37 հազար անհետ կորածի մասին պատերազմի մեկնարկից ի վեր
25.04.2024 | 21:35
Հրաչյա Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել
25.04.2024 | 21:23
Բլինքենը Պեկինում է․ նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
25.04.2024 | 21:15
Ալիևը թող զիջի Ջողազի ջրամբարը ՀՀ-ին, և սահմանը կհարմարեցնենք․ սա սահմանազատում չէ․ Արմեն Խաչատրյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 20:58
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել
25.04.2024 | 20:45
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ
25.04.2024 | 20:38
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացին
25.04.2024 | 20:30
Ներքաղաքական քաոսի վտանգ կա, քաղաքացիական պատերազմով է հղի իրավիճակը․ Սարո Սարոյան
25.04.2024 | 20:24
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Բոլորը

Դեկտեմբերի 17-ին Սևանի համայնքապետարանում տեղի է ունեցել Սևան համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու 1-ին նիստը․ տեղեկացնում են Սևանի քաղաքապետարանից։

«Ավագանու նիստը վարում էր ավագանու նիստին ներկա` տարիքով ավագ անդամը` Կամո Ավագյանը: Կամո Ավագյանը հայտարարեց նիստի բացման մասին, ապա նիստին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020թ. 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը:

Թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի` 12.12.2021թ. 19-Ա որոշմամբ Սևան համայնքի ընտրված ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ`

«Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինք` 21 մանդատ.

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` 3 մանդատ.

«Հանրապետություն» կուսակցություն` 3 մանդատ:

Նիստը վարողը ընթերցեց ավագանու ընտրված անդամների անունները` ըստ կուսակցությունների և դաշինքի:

Օրակարգային 1-ին հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի ընտրությանը:

Ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի` 12.12.2021թ. 19-Ա որոշումը և 16.12.2021թ. N 19 արձանագրությունը` Սևան համայնքի ավագանին որոշեց` Սևան համայնքի ղեկավար է ընտրվել «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամների ցուցակը գլխավորող Սարգիս Խաժակի Մուրադյանը:
Սևան համայնքի նորընտիր ղեկավար Սարգիս Մուրադյանը ողջունելով ավագանու անդամներին, նշեց, որ նախորդ 5 տարիների աշխատանքի արդյունքում «Սարգիս Մուրադյան» դաշինքը ստացավ վստահության այսպիսի քվե, որը միաժամանակ մեծ պատասխանատվություն է:

«Առաջիկայում մեզ սպասվում են լուրջ գործընթացներ արդեն Սևանի տարածաշրջանի առումով, և տարածաշրջանի բնակավայրերի համաչափ զարգացումը դառնալու է մեր ամենօրյա աշխատանքի առանցքը: Համայնքի ավագանու դերակատարումը էլ ավելի է մեծանալու, և ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկայացվեն համայնքապահպան ու համայնքաշեն որոշումներ, որի արդյունքում Սևանը դառնալու է հանրապետության ներկայանալի և օրինակելի համայնքներից մեկը»,- եզրափակեց իր խոսքը Սարգիս Մուրադյանը:

Օրակարգային հաջորդ հարցի վերաբերյալ, այն է` Հայաստանի Հանրապետության գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին, ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի երդման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, Սևանի համայնքապետարանում: Երդման արարողությունից հետո Սևան համայնքի ղեկավարը կստանձնի իր պարտականությունները:

Օրակարգային վերջին հարցի` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին, վեաբերյալ համայնքի ավագանին ընդունեց որոշում:

Սևան համայնքի ավագանին նիստ կգումարի դեկտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, Սևանի համայնքապետարանում»,- ասված է հաղորդագրությունում։