ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների վերականգնումը պետք է լինի բոլոր երկրների ինքնիշխանության հարգմամբ․ Շառլ Միշելի հայտարարությունը

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացող իրավիճակի և հետագա քայլերն ու երկու երկրների հետ ԵՄ-ի հարաբերությունները քննարկելու համար։

Շառլ Միշելը վստահեցրել է երկու երկրների ղեկավարներին, որ ԵՄ-ն սերտորեն աշխատելու է Հայաստանի և Ադրբեջանի հետ հակամարտությունը հաղթահարելու, համագործակցության և վստահության մթնոլորտ ստեղծելու համար՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով, որը, ի վերջո, կամրագրվի խաղաղության համապարփակ համաձայնագրով։ Բոլոր երեք առաջնորդների ընդհանուր նպատակն է կառուցել անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը վերահաստատել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները պետք է հարգվեն, և որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված փոխըմբռնումները պետք է կյանքի կոչվեն։ Նախագահ Միշելը բարձր է գնահատել երկու ղեկավարների ձեռնարկած քայլերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով վերջին զինված բախումներից հետո լարվածության թուլացումն ապահովելու համար։ Մասնավորապես, նախագահ Միշելի առաջարկով ընդունվել է երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատումը։ Այս մեխանիզմը կարող է ծառայել ապագա միջադեպերի կանխարգելմանը և դրական ազդեցություն ունենալ՝ նպաստելով տեղում լարվածության թուլացմանը:

Նախագահ Միշելն ընդգծել է, որ առանցքային հումանիտար խնդիրների լուծումը վճռորոշ նշանակություն ունի։ Նա ողջունել է վերջերս Ադրբեջանի կողմից տասը հայ պահվող անձանց ազատ արձակումը և ականապատման՝ մնացած բոլոր քարտեզների տրամադրումը Հայաստանի կողմից: Նա կոչ է արել լիարժեք և արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, ինչպիսիք են մնացած պահվող անձանց ազատ արձակումը և անհետ կորածների ճակատագրին անդրադառնալը՝ միաժամանակ գիտակցելով, որ երկու կողմերի մարդասիրական ժեստերը նաև նպաստում են վստահության մթնոլորտի ստեղծմանն ու խաղաղության առաջընթացին նպաստող միջավայրի ձևավորմանն ու հաշտեցմանը։ ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ տրամադրելով փորձագիտական ​​խորհրդատվություն և օգնություն հակամարտությունից տուժած բնակչությանը: ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին։

Ղեկավարները նաև քննարկել են ԵՄ-ի և երկու երկրների միջև առկա և հեռանկարային առևտրատնտեսական գործընկերությունը: Քննարկվել է նաև ԵՄ-ի մտադրությունը՝ գործարկել տնտեսական խորհրդատվական հարթակ՝ վստահություն ձևավորելու, խաղաղ գոյակցությանը նպաստելու և տարածաշրջանում տնտեսական համագործակցության ամրապնդման համար:

Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների ծրագրված մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի ձեռնարկել հետագա շոշափելի քայլեր տեղում լարվածությունը նվազեցնելու, բանակցությունների բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար։ Նախագահ Միշելը և՛ Երևանին, և՛ Բաքվին կոչ է արել ակտիվորեն և բարեխղճորեն ներգրավվել և աշխատել դեէսկալացիայի ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման էական տարր է։ ԵՄ-ն կստեղծի փորձագիտական ​​առաքելություն/խորհրդատվական խումբ՝ աջակցելու սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերին՝ երկու երկրներին տրամադրելով տեխնիկական աջակցություն:

Նախագահ Միշելը նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կապի ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը՝ միևնույն ժամանակ լիովին հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկաթուղային գծերի վերականգնմանն ուղված աշխատանքները՝ սահմանային և մաքսային հսկողության համապատասխան պայմանավորվածություններով՝ փոխադարձության սկզբունքով։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապերի զարգացմանը՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրի միջոցով: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է աջակցել այս գործընթացին»: