Մեր երկրներին կապում է սերտ բարեկամությունը․ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Այս մասին տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Համոզված եմ, որ Ձեր փորձառության և հմուտ կառավարման շնորհիվ մեր հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը զգալի հաջողություններ կարձանագրի տնտեսության առաջընթացի և բարեկեցության ապահովման գործում:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանն ու Իրանը հետևողական են ձևավորված միջպետական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հարցում:

Մեր երկրներին կապում է սերտ բարեկամությունը, որի հիմքում պատմական և քաղաքակրթական ընդհանուր արժեքներն են: Ողջունելի է, որ երկկողմ հարաբերություններն ընդլայնվում են տարբեր ոլորտներում` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Հայ-իրանական բարիդրացիական կապերն այսօր էլ առանձնանում են մեր ժողովուրդներին բնորոշ յուրահատուկ ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ և հարգանքով:

Հայաստանը կարևորում է Իրանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը, որը կարևորագույն պայման է մեր պետությունների բարգավաճման ու տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման համար:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք հանդիպելու և զրուցելու տարածաշրջանային, միջազգային և երկկողմ գործակցությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, ինչը, անտարակույս, կնպաստի հարաբերությունների զարգացման դրական դինամիկային»։