«Շոֆեռը, որ փլավ ուտի, չի կարա ավտոբուս քշի». ինչու էին գործադուլ արել հանրային տրանսպորտի վարորդները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հին ու նոր ավտոբուսների մի քանի տասնյակ վարորդներ առավոտից գործադուլ էին անում։ Աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում, բայց պահանջների մասին խոսել չեն ուզում։ Առաջին մի քանի ժամը լրագրողները ստիպված էին ավտոբուսային պարկի պարիսպներից դուրս սպասել, մինչև վարորդներից մեկը որոշեց խախտել լռությունը։

«Մեր պահանջները՝ լիցքավորման հարցերը, աշխատավարձը, մարդկային պայմանները, մեկ էլ՝ վարորդին որպես վարորդ հարգեն»,- ասաց վարորդներից մեկը, որը ներկայանալ չցանկացավ։

Վարորդները կարևորեցին նաև նոր ավտոբուսների Կասկո ապահովագրությունը։

Նրանք ոչ պակաս կարևոր են համարում աշխատավարձի չափը։ Այսօր քաղաքապետարանն առաջարկում է 260 000 դրամ «մաքուր» աշխատավարձ՝ աշխատանքային 15 օրերի համար։ Վարորդներն ասում են՝ քիչ է։ Նախկինում, երբ աշխատում էին, այսպես կոչված, «պլանային» համակարգով, ավելի շատ եկամուտ էին ստանում․ 120․000 դրամ աշխատավարձ՝ գումարած օրական 7-8․000 դրամ ուղեվարձից ստացվող «սև» եկամուտ։

Վարորդները մեկ այլ պահանջ ևս ներկայացրել էին, բայց դրա մասին գերադասեցին չխոսել։ Մյուս հարցերը, ասում են, երկրորդական են։

Շուրջ 5 ժամ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող 15-ից ավելի երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցները մնացին կանգնած՝ մինչև ընդհանուր համաձայնության եկան։

Մինչ քաղաքապետարանի լրատվականը հայտարարություն կտարածեր, փորձեցինք տեղում վարորդներից ճշտել, թե ինչ համաձայնության մասին է խոսքը, բայց իրարամերժ կարծիքներ լսեցինք։

Ավելի ուշ քաղաքապետարանը տեղի ունեցածը սաբոտաժ որակեց՝ նշելով, որ այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից։

Տարածված արձագանքում նաև նշվում է․

«-Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի:

-Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունն արդեն իսկ գործուն քայլեր արել է և շարունակելու է անել այդ ուղղությամբ:

-Քաղաքային իշխանությունը հետևողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարևորություն ունեցող տրանսպորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ և արժանապատիվ տրանսպորտ երևանցիների համար»:

Քաղաքապետարանից տեղեկացրեցին նաև, որ «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանն այսօր ազատման դիմում է ներկայացրել։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում պատճառների մասին մանրամասներ չհայտնեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան