Պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական այցով Իսրայելի վարչապետը մեկնել է ԱՄԷ

Լուրեր

25.04.2024 | 17:21
Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
25.04.2024 | 17:12
Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ աճ է գրանցել
25.04.2024 | 17:04
Վրաստանում բանտից ազատ է արձակվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսը
25.04.2024 | 16:55
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ
25.04.2024 | 16:50
Ժամանակին պետք է արձագանքեք և ավելի կոշտ․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՄԻՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 16:40
Ուկրաինայի պատերազմը գլխավոր սպառնալիքն է եվրոպական անվտանգության համար. Մակրոն
25.04.2024 | 16:31
Կարո՞ղ ա ազգովի անալիզի ենթարկվենք, ունենանք արյան բանկ, ԴՆԹ տվյալներ․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 16:24
ՌԴ-ն Բելառուսում մի քանի տասնյակ միջուկային զենք է տեղակայել. Լուկաշենկո
25.04.2024 | 16:16
ՄԻՊ-ը դժգոհեց փաստաբանների վերաբերմունքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 16:07
Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները հայտնվեն Լեհաստանում, ՌԴ-ի համար ռազմական թիրախ կդառնան․ ՌԴ ԱԳ փոխնախարար
25.04.2024 | 15:59
Բողոքի ակցիաների վայրերից մի քանի տասնյակ բերման ենթարկված կա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.04.2024 | 15:55
Երեխաների նկատմամբ բռնությունների ծավալը մտահոգիչ է․ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 15:52
ՌԴ-ն ակնկալում է Փաշինյանի մասնակցությունը ԵՏՄ գագաթնաժողովին. Օվերչուկ
25.04.2024 | 15:50
Վարչապետի ասածն իմ անձնական կարծիքն էլ է. Ավանեսյանը` Տավուշում սահմանազատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 15:46
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը
Բոլորը

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը դարձել է երկրի կառավարության առաջին ղեկավարը, որը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Բենեթը Աբու Դաբիում դեկտեմբերի 12-ին հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բեն Զայեդ ալ-Նահյանի հետ, գրում է The Times of Israel-ը։

«Ես գնահատում եմ ձեր ջերմ հյուրընկալությունը: Սա հիանալի ընդունելություն է: Ես շատ ուրախ եմ այստեղ լինել՝ Իսրայելի կառավարության ղեկավարի առաջին պաշտոնական այցով: Մենք ակնկալում ենք երկրների միջև հարաբերությունների ամրապնդում»,- ասել է Բենեթը ԱՄԷ-ի մայրաքաղաքի օդանավակայանում:

NEWSru.co.il-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 13-ին Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Զայեդի պալատում մեկնարկել է Նաֆթալի Բենեթի հետ հանդիպումը։

Իսրայելի առաջնորդի շրջապատից աղբյուրը նշել է, որ ԱՄԷ-ն հետաքրքրված է Բենեթի փորձով՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում խոշոր ձեռնարկատեր, ինչպես նաև հետաքրքրություն է ցուցաբերում ընդհանրապես իսրայելական նորարարությունների նկատմամբ։ Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվելու երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը։

Միաժամանակ, այցի պատճառ է դարձել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իսրայելի և Պարսից ծոցում նրա դաշնակիցների մտահոգությունը։

Տաթև Ֆռանգյան