Մեր տղաները, հնարավոր է, Բաքվից չցանկանան Հայաստան վերադառնալ. ընդդիմադիր պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2024 | 18:20
Ռումինիայում ԱԹՍ-ի բեկորներ են հայտնաբերվել Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ֆերմայում
29.03.2024 | 18:09
ԿԻն զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ապահավող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՀՔԱՎ-ը առաջարկներ է ներկայացրել
29.03.2024 | 18:04
ՌԴ ԱԳՆ-ն՝ 102-րդ բազայի դուրսբերման, Բաքուն՝ Հարությունյանի հարցազրույցը չհեռարձակելու մասին․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 18:00
Դատախազը պահանջում է 11 տարվա ազատազրկման դատապարտել Լևոն Երանոսյանին․ մեղադրական ճառը հրապարակվեց
29.03.2024 | 17:55
Այժմ ռեաբիլիտացիայի փուլում եմ. արդարացված դատավոր․ Բորիս Բախշիյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:49
Բռնել են տաջիկներին ու մահակներով ծեծել․ ՌԴ-ում Կենտրոնական Ասիայից միգրանտները պատմում են փողոցներում ձերբակալությունների և ստուգումների մասին
29.03.2024 | 17:40
Բոլոր տեղերում էլ կան. Չիչոյանը` «հուդաների և գործ տվողների» մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:30
Կուրսանտի դաժան սպանությունից 9 տարի անց․ տուժող կողմը պահանջում է ցմահ, պաշտպանական կողմը՝ արդարացման դատավճիռ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:23
Հաջիևը հայտարարել է, թե «Հայաստանի հետ խաղաղությունը մոտ է ավելի, քան երբևէ»
29.03.2024 | 17:21
Ուզում էի եկամտահարկով տուն գնել Ծաղկաձորում. դատավոր Հարությունյանը` իր Կոտայք տեղափոխվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:15
Էրդողանի՝ մայիսի 9-ին ԱՄՆ նախատեսված այցը հաստատվում է
29.03.2024 | 17:09
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի որպես ԲԴԽ անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:03
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
29.03.2024 | 16:52
«Վագներականները» Մալիում սպանում են քաղաքացիական անձանց․ Human Rights Watch
29.03.2024 | 16:50
ԱԺ-ում «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները ու մարտահրավերները» թեմայով քննարկում կլինի
Բոլորը

«Գերիների վերաբերյալ իշխանության հայտարարությունը կարող է պատճառ դառնալ, որ նրանք այլևս չցանկանան Բաքվից վերադառնալ Հայաստան»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը:

«Գերիներին համատարած հերոսացնողն էլ են իրենք եղել՝ առանց նայելու, թե ինչ պարագայում են գերի ընկել այն ժամանակ, ու հիմա էլ ամբողջական կերպով տանում են գերիների ոչ հերոսացման պրոցեսը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սրանով իշխանությունն ակնհայտորեն ադրբեջանական շահն է փաստում։

«Նրանք չեն մտածում, թե ինչ տեղի կունենա հետո, երբ Ադրբեջանը տեսնի, որ տղաներին այստեղ կալանավորում են։ Սա, թերևս, բերելու է մի շատ վատ բանի, որ մեր տղաները կարող են հրաժարվել Հայաստան վերադառնալ ու խնդրեն, որ հայտնվեն որևէ երրորդ երկրում», – նշեց պատգամավորը՝ ընդգծելով նաև, որ սա լրջագույն խնդիր է ու յուրաքանչյուր պետությունն պարտավոր է ապահովել իր երկրի քաղաքացու անվտանգությունն ու գերիներին վերադարձնել հայրենիք։

Մանրամասները՝ տեսանյութում: