Կալանավորվեց գերությունից վերադարձած ևս մեկ զինծառայող

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քիչ առաջ դատարանը բավարարել է նաև գերությունից դեկտեմբերի 4-ին վերադարձած Արտյոմ Մանասյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը: Տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց նրա պաշտպան Ալեքսան Թումասյանը:

Պայմանագրային զինծառայող Արտյոմ Մանասյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով:

Հիշեցնենք՝ ՔԿ-ն մեկ շաբաթ առաջ Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել նրանց կալանավորելու համար։

Երեկ Factor.am-ն արդեն տեղեկացրել էր, որ կալանավորվել են լեյտենանտ Սերժիկ Ամիրխանյանը և պայմանագրային զինծառայող Ռոբերտ Նազարյանը: Դատարանը մերժել է նախկին գերիներից կոչումով մայոր, գումարտակի հրամանատարի տեղակալ Նարեկ Երիմյանին կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք՝ այս զինծառայողները գերեվարվել էին այս տարվա նոյեմբերի 16-ին՝ Սյունիքի և Վայոց ձորի սահմանագոտում ծավալված արյունալի մարտերի օրը։ Այդ օրը հայկական կողմը երկու դիրք էր կորցրել։

Նարեկ Կիրակոսյան