ՌԴ ԳՇ պետը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում կենտրոնացած են հումանիտար խնդիրների լուծման, այդ թվում՝ գերիների վերադարձի ուղղությամբ

Լուրեր

16.04.2024 | 15:40
Փաստաբանը պնդում է՝ պատգամավորին վիրավորած Սամվել Վարդանյանը, ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս, ենթարկվել է դաժան ծեծի
16.04.2024 | 15:30
ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
16.04.2024 | 15:28
Տեխհսկողները ցածր գներ են տալիս, պատշաճ մակարդակով իրականացնելը դժվար է պատկերացնել․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 15:22
Պապիկյանն ու Ասրյանը հետևել են ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը
16.04.2024 | 15:13
Վրաստանի խորհրդարանը բողոքի ակցիաների ֆոնին սկսել է քննարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը
16.04.2024 | 15:10
Անահիտ Ավանեսյանը` առողջապահության նախարարությունում խուզարկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 15:07
Խուզարկություն՝ ԱՆ-ում, ՀՀ ներկայացուցիչը՝ հայերին իսպառ վերացնելու Բաքվից հնչող կոչերի մասին․ ԼՈՒՐԵՐ
16.04.2024 | 15:03
Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է Արցախից հեռացնել ռուս խաղաղապահներին
16.04.2024 | 14:52
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, բայց որևէ մեկի ամառանոցը այգու մեջ չի կարող լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 14:44
Մանիպուլյացիայի մեծ վարպետներ են, կենտրոնացել են անձերի վրա. Վարդանյանը` քաղաքային իշխանությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 14:32
Պոզիտիվ խաղաղության ինդեքսով երկրների վարկանիշում ՀՀ-ն Եվրասիայում 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել․ Positive Peace Report
16.04.2024 | 14:23
ԱՄՆ-ն ու դաշնակիցներն ուղղակիորեն չեն մասնակցի Ուկրաինայի վրա հարձակվող անօդաչուների ոչնչացմանը․ Քիրբի
16.04.2024 | 14:22
Հայաստանում մեկնարկում է հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանման եռամյա ծրագիրը․ ՈՒՂԻՂ
16.04.2024 | 14:15
Հունաստանում վառվել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի կրակը
16.04.2024 | 14:10
Գողացված մեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության շրջանակում ռուս զինծառայողները հիմա կենտրոնացած են ռազմագերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և այլ հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողությունից զատ՝ մեր խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ, դրա հետ մեկտեղ, հաջողությամբ լուծվում են հումանիտար խնդիրները»,- ասել է Գերասիմովը օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների հետ ճեպազրույցում։

Այդ առաջադրանքներից հիմնականը նա անվանել է «տարածքների և օբյեկտների ականազերծումը, պատանդների ու ռազմագերիների վերադարձը, զոհվածների մարմինների որոնումը, հումանիտար բեռների տեղափոխման անվտանգության ապահովումն ու ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը»։

«Ռուսական ԶՈՒ-ն շարունակում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը։ Լարվածության թուլացման ու հրադադարի ռեժիմի պահպանման համար ռուս խաղաղապահները կազմակերպել են դիտակետերում հերթապահություն ու պարեկություն՝ խաղաղապահ առաքելության գործողության տարածքում»,- ասել է Գերասիմովը։
Նա նաև հիշեցրել է, որ «հրադադարի ու բոլոր ռազմական գործողությունների լրացուցիչ վերահսկման համար այս տարվա հունվարից Ակնայում գործում է ռուս-թուրքական համատեղ կենտրոնը»։

Էմմա Չոբանյան