Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Լուրեր

16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
16.11.2026 | 13:14
ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ քաղաքացիներից փորձում են գումար հափշտակել
16.11.2026 | 13:05
Առաջին 20 տեսանյութերն ուղարկվել են ՆԳՆ. փոխքաղաքապետը՝ արգելված վայրերում կայանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:01
Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
16.11.2026 | 12:55
Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:38
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
16.11.2026 | 12:30
Թուրքիայից Հայաստան առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթն է իրականացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.11.2026 | 12:20
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների․ զոհեր և վիրավորներ կան
16.11.2026 | 12:10
Երևանում մեքենաների թիվը սահմանափակելու հարց կքննարկվի // Ձնախառն անձրևներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Դեկտեմբերի 7-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը Գաջեգործների փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում անհայտ անձը դանակահարել է 21-ամյա երիտասարդին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 22.00-ին, այնուհետև դեկտեմբերի 7-ի ժամը 08.30-ին Դավիթ Բեկի փողոցում մի խումբ անձինք վիճաբանել են, հնչեցրել հայհոյանքներ, ձեռքերով, ոտքերով ու մահակներով խփել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 24-ամյա երիտասարդն իր մոտ եղած «Վալտեր» տիպի օդաճնշիչ ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է աձակել։

Էրեբունու բաժնի ոստիկաններին հաջողվել է պարզել հիվանդանոց տեղափոխվածին դանակահարած անձի ինքնությունը։ 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հացագործության գործիք օդաճնշիչ ատրճանակն ու երկու մահակ:

Նշանակվել են փորձաքննություններ։

Կատարվում է քննություն։