Չենք պատրաստվում կոալիցիա կազմել որևէ քաղաքական ուժի հետ․ Մամիկոն Ասլանյան

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։ Հիշեցնենք՝ ՏԻՄ ընտրություններ համամասնական ընտրակարգով անցկացվել են Հայաստանի 9 մարզի 36 խոշորացված համայնքներում։

Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքում մրցող 10 դաշինքներից և կուսակցություններից ամենամեծ թվով ձայներն ստացել է նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը՝ ստանալով 12810 քվե։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վանաձորում ստացել է 8295 ձայն, իսկ երրորդ տեղում է «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը՝ ստանալով 4809 ձայն։

Թեև ընտրության նախնական արդյունքներով «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է առաջատարը, սակայն Ասլանյանը չի կարող առանց այլ ուժերի «կողմ» ձայների ընտրվել քաղաքապետ:

Նախընտրական շրջանում թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, և թե՛ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարել էին, որ քաղաքական ուժերի հետ կոալիցիայի հետ կապված նախնական պայմանավորվածություն չունեն։

Factor.am-ի հետ զրույցում Ասլանյանը վերահաստատեց՝ որևէ ուժի հետ չի պատրաստվում կոալիցիա կազմել։ Իսկ մյուս ուժերի կողմից առաջարկներ եղե՞լ են․ հարցն ուղղեցինք նախկին քաղաքապետին․

«Ես երբևէ չեմ բարձրաձայնում իմ անձնական առաջարկությունների մասին»,- ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ գոհ է ընտրության արդյունքներից, սակայն կարող էին ավելի շատ ձայներ հավաքել։ Այդ դեպքում ինչո՞ւ չհավաքեցիք․ հարցն ուղղեցինք Ասլանյանին․

«Դա էլ մեր՝ ընտրական պրոցեսներից հետևություններ անելու մեջ է, կհասկանանք հետագայում ավելի ճիշտ ընտրություն կանենք ու ավելի ճիշտ կաշխատենք»,- ընդգծեց Մամիկոն Ասլանյանը։ Ասլանյանն ասաց, որ իր գլխավորած դաշինքը ավագանու նիստին կառաջադրի իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում։

Արփի Հակոբյան